Ինչպես հաղթահարել զայրույթն ու ոչ ոքի չնեղացնել
ЛАЙФԵրբեւէ ունեցե՞լ եք այնպեսզի զգացողություն, որ հիմա կպայթեք կամ շուրջը ամեն ինչ ջարդուփշուր կանեք։ Սովորաբար զայրույթին տրվելուց եւ մարդկանց վիրավորելուց հետո մենք փոշմանում ենք մեր արածի համար։ Սակայն ամեն ինչ այլկերպ կլինի, եթե կարողանանք վերահսկել մեր զայրույթը։
Ահա թե ինչպես կարող եք անել դա։ Սկսեք նրանից, որ պետք է գիտակցել, որ զայրույթի պոռթկումը բնական արձանք է, ինքնապաշտպանական բնազդ։ Այն բնական է հոգեբանության համար։
Սակայն եթե զգում եք, որ զայրույթը այնպես է բռնկվել, որ հիմա կպայթեք, նախքան այն շրջապատի վրա թափելը խորը շունչ քաշեք։ Հանգիստ տոնով դիմացինին ասեք, որ նա ձեր զայրույթն է հարուցում իր խոսքով կամ պահվածքով։
Խոսելիս դադարներով խոսեք։ Յուրաքանչյուր բառը ասելուց հետո մի պահ լռեք, դա նույնպես ձեզ կհանգստացնի։
Կարող եք առնանձնանալ եւ միայնակ գոռալ ու ինչ վիրավորական բան ասես ասել, սակայն այնպես որ միայն դուք լսեք դա։
Երբեմն էլ լինում է, որ բարկանալու կոնկրետ պատճառ չկա, սակայն ձեզ ամեն ինչ նյարդայացնում է։ Այդ դեպքում կարող եք 15 րոպեանոց ֆիզիկական վարժություններ անել, դուրս գալ ու մաքուր օդ շնչել։
Որպեսզի բարկությունն անցնի, ամենաաշխատող տարբերակը երգելն է։ Փորձեք, ձեզ հաստատ դուր կգա։ 5 րոպե երգելուց հետո անմիջապես թեթեւություն կզգաք։
Պատրաստեց Past.am-ը։



