Ե՞րբ է վտանգավոր կրել ուրիշների իրերը
ЛАЙФShabat.am-ը գրում է.
Յուրաքանչյուր մարդու և իր սիրելի իրերի միջև էներգետիկ յուրահատուկ կապ կա։ Կարելի է ասել, որ մարդու զարդերից ամեն մեկը էներգիայի աղբյուր է եւ նա, ով կկրի դրանք, մուտք կգործի նրա էներգիայի մեջ։ Վերջինս իր հերթին ազդեցություն կունենա իր վրա։
Ե՞րբ է վտանգավոր կրել ուրիշների իրերը
Եթե տվյալ զարդի տերը հիվանդ է, դժբախտ կամ իր էությամբ շատ վատ մարդ է, ուրեմն նրա իրը բավական ծանր էներգետիկա ունի եւ կարող է բացասական ազդեցություն ունենալ ձեզ վրա։ Նրա խնդիրները, հիվանդությունը, բացասական աուրան կարող են խորը հետեւաքններ թողնել ձեր ճակատագրի վրա։
Չի կարելի կրել մահացած մարդու իրերը
Չի կարելի կրել հին իրեր, եթե տեղյակ չեք, թե ով է ձեզանից առաջ օգտագործել դրանք։ Բայց կարելի է ազատվել հին տիրոջ էներգիայից եւ զարդին տալ սեփական, դրական էներգիան։Այս հարցում օգնության են գալիս էզոթերիկները։
Նույնիսկ եթե ինչ-որ զարդ են նվիրել ձեզ, առաջին հերթին պետք է մաքրել դրա էներգետիկ տեղեկատվությունը։ Իսկ ինչպե՞ս անել դա։
Պետք է խնդրել Վերին Ուժերին հեռացնել կամ այրել նախորդ օգտագործողների էներգիան։ Սա պետք է անել մեդիտացիայի ժամանակ։ Վերին Ուժերին պետք է դիմել ձեր իսկ բառերով եւ սրտի խորքից հնչած աղոթքներով։ Այս կերպ տվյալ իրը կամ զարդը կստանա միայն ձեզ բնորոշ դրական էներգիան եւ կդառնա ձերը։
Բայց եթե այդ զարդի վրա սեւ մոգություն է արված, վերը նշված եղանակով հնարավոր չէ ազատվել դրա մեջ թաքնված էներգիայից։ Այս պարագայոււմ պետք է դիմել մասնագետի օգնությանը։



