Թմբուկով արարողություն ու խենթ երկրպագուներ. Լեոնարդո դի Կապրիոն Տոկիոյում ներկայացրել է «Փրկվածը»
ЛАЙФ«Փրկվածը» հասավ նաեւ Ճապոնիայի մայրաքաղաք:
Ֆիլմը Տոկիոյում ներկայացնելու էր եկել օսկարակիր Լեոնարդո դի Կապրիոն:

Երկրպագուները ջերմ են դիմավորել հոլիվուդյան դերասանին:


41-ամյա դերասանը մասնակցել է Կագամի-բիրակի արարողությանը, ինչը նշանակում է «բացող հայելի» եւ խորհրդանշում է ինքդ քեզ վրա ճիշտ հայացք:



Ճապոնացիները համարում են, որ մարտարվեստում էգոիզմը շատ վտանգավոր է, քանի որ սահմանափակում է զարգացումը: Նրանք նաեւ համարում են, որ առանց սեփական հնարավորությունների ճիշտ գնահատման հնարավոր չէ զարգանալ ճիշտ ուղղությամբ:

«Կագամի բիրակի» արարողությանը Ճապոնիայում ավանդաբար փայտե մուրճով ջարդում են սակեով տակառի կափարիչը, որը հայելու հետ է ասոցացվում:

Դի Կապրիոյին ֆանատների աչքերի առաջ հանդիսավոր կերպով հանձնել են մուրճը, դերաասանն էլ դրանով մեկ անգամ բավականին նուրբ հարվածել է տակառին:

Աղբյուր՝ NEWS.am STYLE



