Հայաստանի մի շարք մարզերում սպասվում է քամու ուժգնացում
ОБЩЕСТВОՀայաստանի Հանրապետության առանձին շրջաններում մարտի 25-26-ը օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 27-29-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 25-ին կբարձրանա 3-5 աստիճանով: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Մարտի 25-ին հատկապես Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում սպասվում է քամու ուժգնացում 25-30 մ/վրկ արագությամբ:
Երևանում մարտի 25-26-ը օրվա երկրորդ կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, մարտի 27-29-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Մարտի 25-ին հնարավոր է քամու ուժգնացում‵ 18-20 մ/վրկ:
1
На самом деле пенсия не повысилась, а снизилась: «Паст»
2
Как избежать «подливания воды на мельницу» властей? «Паст»
3
Армавир сказал «нет» расколу Армянской Апостольской Церкви (Фото, видео)
4
Истинный праздник духа: Абрам Овеян поздравил Вооруженные силы Армении
5
Кому и почему мешает название «Арарат 73»? «Паст»



