Վերելակի արանքում մնացած 5-ամյա երեխան մահացավ
ОБЩЕСТВОԵրեւանի Բեկնազարյան փողոցի թիվ 5/9 տան վերելակի դռների արանքում մնացած 5-ամյա երեխան մահացել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Արմենիա» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Սուրեն Մակարյանը:
Նա նշեց, որ երեխային բերել են մահացած: Այլ մանրամասներ չհաջողվեց ճշտվել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 4-ին, ժամը 11.28-ին ահազանգ է ստացվել, որ երեխայի գլուխը մնացել է Երեւանի Բեկնազարյան փողոցի թիվ 5/9 տան վերելակի դռների արանքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները 2010 թ. ծնված Լյուսի Բ.-ին դուրս են բերել վերելակից. վերելակում են գտնվել նաեւ 2008 թ. ծնված Մ. Բ.-ը եւ երեխայի դայակ Ն. Զ.-ը: Լ. Բ.-ը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել էին ծանր:



