Ереван, 14.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Ի՞նչ ճակատագիր կունենա գազի գինը

ЭКОНОМИКА

Վերջին շրջանում առավել հաճախակի են դարձել խոսակցությունները` կապված գազի գնի վերանայման հետ: Տարբեր պետական կառույցներ և պաշտոնատար անձինք բազմիցս հայտարարել են ռուսական կողմի հետ տարվող բանակցությունների մասին, սակայն որևէ հստակություն դեռևս չկա: Որպեսզի հասկանանք, թե հնարավոր է արդյոք՝ փոփոխվի գազի գինը, պետք է նախ՝ դիտարկենք թե ինչպես է ձևավորվում այդ գինը: Այսօր Հայաստանին մատակարարվող գազի գինը սահմանին կազմում է 165 ԱՄՆ դոլար՝ 1000 խմ գազի համար: Այս գինն իր մեջ ներառում է մի շարք բաղադրիչներ, որոնց հանրագումարում էլ ձևավորվում է վերջնական գինը:

Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունների միջև գոյություն ունի կնքված համաձայնագիր, որը սահմանում է դեպի Հայաստան գազի առաքման ժամանակ գնի ձևավորման կարգը: Այն կնքվել է 2013 թվականի դեկտեմբերի 2-ին Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան կատարած այցի ժամանակ:

Այդ համաձայնագրով Հայաստանին վաճառվող գազի գինը կցված է Օրենբուրգի մարզում գազի գնին: Բացի այդ, գոյություն ունի 2009-2015 թվականներին դեպի Հայաստան բնական գազի մատակարարման մասին պայմանագիր՝ կնքված դեռևս 2008 թվականին «Գազպրոմի» և այն ժամանակվա «ՀայՌուսգազարդի» միջև, որի համաձայն՝ մինչև Հայաստանի սահման գազի գնի մեջ մտնում է ռուսական տարածքով փոխադրումը և Վրաստանով տարանցումը: Այսինքն՝ կարելի է ասել, որ Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գնի երեք բաղադրիչ գոյություն ունի՝ Օրենբուրգի գինը, տեղափոխումը մինչև Վրաստանի սահման և Վրաստանով տարանցումը դեպի Հայաստան:

Այդ երեք բաղադրիչներից Օրենբուրգի գինը միանշանակ փոխվել է, որովհետև ռուսական ռուբլին արժեզրկվել է, այսինքն՝ Հայաստան մատակարարվող գազի գինը իջել է հենց ռուսական ռուբլու արժեզրկման պատճառով: Սրանից բացի, նույն պատճառով իջել է նաև գազի մինչև Վրաստանի սահմանը տեղափոխման գինը, քանի որ դա նույնպես իրականացվում է ռուբլով:

Երրորդ բաղադրիչը, որն իրենից ներկայացնում է տարանցումը Վրաստանի տարածքով, գնային առումով ևս էժանացել է: Բանն այն է, որ միջանկյալ պայմանավորվածության համաձայն, տարանցման դիմաց վճարումը իրականացվում է գազի միջոցով ՝ տարանցվող ծավալի 10%-ի չափով, իսկ ինչպես արդեն նշեցինք, գազի գինը էժանացել է, սա նշանակում է որ Վրաստանին վճարվող տարանցման գումարը ևս դրամական արտահայտությամբ նվազել է:

Այս 3 բաղադրիչների համադրման ադյունքում ակնհայտ է դառնում, որ Հայաստան մատակարվող գազի գինը էապես նվազել է, ինչն էլ տրամաբանորեն պետք է հանգեցնի Հայաստանում սպառվող գազի գնի էժանացման:

Դիտարկենք ևս մի հանգամանք: ԵՏՄ երկրների միջև դեռ նախորդ տարի կնքվեց էներգակիրների համատեղ օգտագործման հուշագիր, որն իրենից ենթադրում էր, որ էներգետիկ ռեսուրսներն անդամ երկրների համար կունենան գրեթե նույն՝ ներքին արժեքը: Որպես համեմատություն նշենք, որ Բելառուս մատակարարվող գազի գինը սահմանին կազմում է 134 դոլար՝ 1000 խմ գազի համար:

Վերոնշյալ բոլոր վերլուծությունների արդյունքում ակնհայտ է դառնում, որ ներմուծող գազի գինը ներկայիս գնից ավելի էժան է, և հենց այս հանգամանքն է, որ պատճառ է դարձել բանակցությունների և քննարկումների համար: Նշենք նաև, որ ներկայացված վերլուծությունը ներկայացնում է գազի գնի տնտեսական կողմը, որը փաստում է, որ գազի գինը պետք է էժանանա, սակայն անհրաժեշտ է նաև նշել, որ ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, գազի գինը լոկ տնտեսական բաղադրիչ լինելուց բացի, նաև քաղաքական բաղադրիչներ է պարունակում, դրա հաշվարկման ժամանակ նաև հաշվի են առնվում բազմաթիվ քաղաքական հարցեր: Վերլուծությունը փաստեց, որ տնտեսական տեսանկյունից գազի գինը էժանացել է: Կփոփոխվի՞ սակագինը, թե՞ ոչ, կախված է քաղաքական որոշումներից: Իսկ թե ինչպիսին կլինի հարցի քաղաքական հանգուցալուծումը, ցույց կտա ժամանակը:

Հայկ Բեջանյան

Past.am, վերլուծաբան

Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»