8 դեղամիջոց, որ միշտ պետք է ունենաք ձեզ հետ
ЛАЙФԿան դեղամիջոցներ, որոնք միշտ անհրաժեշտ է պայուսակում պահել, հատկապես՝ եթե քաղաքից դուրս եք գնում կամ մեկ այլ ուղեւորության։
1, Պարացետամոլ՝ ունիկալ միջոց է, այն աշխարհում ամենատարածված դեղամիջոցն է։ Այն ցավազրկող, ջերմիջեցնող հատկություն ունի, որոշակի չափաբաժինը խորհուրդ է տրվում նաեւ երեխաներին։
2, Փորլուծության դեմ միջոց։ Միշտ ունեցեք, հատկապես՝ հյուր գնալու դեպքում։
3, Ալերիգայի դեմ միջոցներ։ Ալերգիկ շոկը կարող է անգամ մահացու լինել։ Ալերգիայի դեմ միջոցներն ընդհանրապես պայուսակից մի հանեք։
4, Վալերիանայի կաթիլներ։ Հին ու բարի հանգստացնող միջոց։
5, Սրտի նոպայի դեմ։ Կարող եք նիտրոգլիցերին ունենալ, այն սրտի նոպաները թուլացնում է, հանում ցավը։
6, Բարձր ճնշման դեմ միջոցներ։ Եթե ճնշման հետ խնդիրներ ունեք, չեք իմանա, թե որ պահին ճնշման տատանում ունենաք։
7, Ակտիվացված ածուխ։ Թունավորման դեմ ամենատարածված միջոցը։
8, Նո-շպա։ Ուժեղ սպազմերի դեպքում, բավականին ուժեղ ցավազրկող միջոց է։
Պատրաստեց Past.am-ը։



