Դիսբակտերիոզ՝ հակաբիոտիկների ընդունումից հետո․ ինչ անել
ЛАЙФՀակաբիոտիկների ընդունումը մեծ հարված է հասցնում աղիքային միկրոֆլորային։ Արդյունքում հաճախ դիսբակտերիոզ է առաջանում, ինչպես նաեւ մարսողական համակարգի խնդիրներ։ Արդյունքում տարբեր տհաճ երեւույթներ են առաջանում՝ փորի փքվածություն, ցավ, լուծ։
Իրավիճակը բարելավելու համար հաճախ տարբեր դեղամիջոցներ են նշանակում, սակայն դրանց անցկացնում են դիսբակտերիոզի հետեւանքները, ոչ թե բուն հիվանդությունը։
Դիսբակտերիոզի հետ կապված սխալ մոտեցում կա։ Ընդունված է կարծել, թե դիսբակտերիոզը ժամանակավոր երեւույթ է եւ ժամանակի հետ այն կանցնի։ Սակայն սա սխալ է, եթե համապատասխան բուժում չանցնել, ոչինչ ինքնուրույն չի անցնի։ Դիսբակտերիոզն անցկացնելու համար երկու գործընթաց է պետք իրականացնել՝ պետք է թունավոր նյութերը հանել աղիներից, փոխարենը օգտակար ֆլորայով ապահովել։
Մասնավորապես, հակաբիոտիկների հետ միասին պետք է հակասնկային միջոցներ ընդունել։ Հակաբիոտիկներից հետո անհրաժեշտ է ակտիվացված ածուխ ընդունել, այն հանում է աղիների թույնը։ Հարկավոր է նաեւ ինուլին պարունակող դեղամիջոցներ ընդունել, որը վերականգնում է աղիքային միկրոֆլորան։ Սակայն այն պետք է բժիշկը նշանակի։
Դե իսկ հակաբիոտիկներ ընդունելու ընթացքում պետք է հնարավորինս շատ ջուր խմել, մածուն ու կեֆիր ուտել։
Պատրաստեց Past.am-ը։



