Իրականում ո՞վ է Լիա Զախարյանի ընտրյալը
ЛАЙФBlognews.am-ը գրում է․
Դերասանուհի Լիա Զախարյանն ընտրյալ ունի։ Այս մասին շրջանառվող խոսակցությունները BlogNews-ի հետ զրույցում հաստատեց Լիան և մանրամասներ պատմեց սիրելիի մասին։

Դերասանուհու ընտրյալը մասնագիտությամբ իրավաբան Միշան է, ով սովորում է Մոսկվայում։ «Նա պարբերաբար մեկնում է Մոսկվա ՝ իր դասերի համար։ Այս փուլում էլ Հայաստանում չէ, սակայն շուտով գալու է»,- ասա Լիան, ով անհամբերությամբ սպասում է սիրելիի վերադարձին։)
Նա և Միշան ծանոթ են 4 ամիս, ընկերություն են անում՝ 2 ամիս։ «Միշան ինձ տեսել է համալսարանի մոտ, հավանել, հետո միայն մտաբերել, որ դերասանուհի եմ։ Հետաքրքրվել է, գտել ինձ ու իր քայլերով այնպես արել, որ ես էլ ցականամ ծանոթանալ իր հետ»,- նշեց Լիան։

Խոսելով այն մասին, թե ինչն է իրեն գրավել սիրելիի մեջ՝ երիտասարդ դերասանուհին ասաց. «Ես միշտ ցանկացել եմ, որ ես ու կողակիղցս մի մակարդակի լինենք։ Նա լինի ինձանից կիրթ ու խելացի, որ իր հետ խոսելու, քննարկելու թեմա ունենամ, որովհետև միշտ համարել եմ, որ ես եմ խելացի, շատ կարդացած, ամեն ինչ հասկանում եմ։ Մտածում էի՝ ինչքան ուժեղ ու խելացի պետք է լինի տղամարդը, որ կարողանամ քայլել իր հետ։ Միշտ ուզել եմ, որ լինի այնպիսի մարդ, որ ասեմ՝ ինքն էլ է այդպիսին, մի բան էլ ավելին գիտի ինձանից։ Հիմա զգում եմ, որ Միշան հենց այն կիրթ ու խելացի մարդն է, ով իր խելացի քայլերով կարողացել է այնպես անել, որ ես ցանկանամ ճանաչել իրեն, շփվել իր հետ»։

Ըստ Լիայի՝ ընկերը դեմ չէ իր մասնագիտական գործունեությանը։ «Նա գիտի, որ ես ունեմ մի քանի մասնագիտություն։ Ինչ վերաբերում է դերասանուհու մասնագիտությանը՝ իրեն դուր է գալիս, թե ես ինչպես եմ խաղում և դեմ չէ իմ կարիերային, միշտ ուրախանում է իմ հաջողություններով, միշտ պատրաստ է քաջալերել և օգնել ինձ»,- ասաց նա ու հավելեց, որ գործունեության դադարը Միշայի հետ կապ չունի։ «Դա կապված է ներկայիս գործունեությանս, ուսմանս հետ։ Ես դուրս եմ եկել նաև «21 TV»-ից, որտեղ աշխատում էի որպես մարկետոլոգ և արդեն 2 ամիս է՝ միայն ուսմամբս եմ զբաղվում։ Առաջիկայում քննաշրջան է, պետք է շատ լավ ներկայանամ,- ասաց Լիան, ով Թատերական ինստիտուտի 2-րդ կուրսի ուսանող է։ -Այս ընթացքում 2 առաջարկ եմ ունեցել, որոնց փորձնական փուլին մասնակցել եմ, սակայն հասկացա, որ դեռ պատրաստ չեմ կրկին նկարահանվել։ Այժմ չեմ կարող նվիրվել այդ գործին»։




