Ереван, 07.Март.2026,
00
:
00
ВАЖНО


Աստղագուշակ՝ մարտի 23-ի համար

ЛАЙФ

Խոյ: Օրը լի է հոգսերով: Շրջապատի մարդկանց խնդիրների լուծումը՝ ձեզնից շատ ժամանակ կխլի: Ձեզ կդիմեն բոլոր նրանք, ովքեր կծուլանան ինքնուրույն գործել: Համբերատար կլսեք նրանց գանգատները և գործի կանցնեք, մինչդեռ ձեր սեփական ծրագրերը չիրականացած կմնան:Որքան էլ տարօրինակ է, բայց անձնական հարցերով այսօր չեք մտահոգվի: Խնայեք ինքներդ ձեզ: Հոգնածությունը կարող է հանգեցնել առողջական լուրջ խնդիրների: Մրսածության, վարակիչ հիվանդությունների վտանգը մեծ է: Ֆիզիկական ծանրաբեռնվածութունը ցանկալի չէ:

Ցուլ: Օրն այնքան էլ բարեհաջող չի դասավորվի: Սեփական հաջողություններն այսօր չեք նկատի, իսկ ձախողումները սրտին մոտ կընդունեք: Եվ միայն երեկոյան, վերլուծելով օրվա իրադարձությունները, կհասկանաք, որ ամեն բան այնքան էլ վատ չէ, հասել եք որոշ արդյունքների և արժեքավոր փորձ եք ձեռք բերել: Այսօր չարժե գործ ունենալ փաստաթղթերի հետ և հաշվետվություններ կազմել: Ցրված եք և հաճախ կարող եք վրիպումներ թույլ տալ: Հրաշալի օր է ընկերների, կամ ընտանիքի անդամների հետ հանգստանալու, լավ ժամանակ անցկացնելու համար: Ուղևորությունները չեն ձանձրացնի: Երեկոյան կարող եք գործի դնել ձեր խոհարարական հմտությունները: Այսօր անգամ ամենաբարդ ուտեստները ձեզ մոտ հրաշալի կստացվեն:

Երկվորյակ: Փորձում եք լողալ հոսանքի ուղղությամբ, սակայն, հիշե՛ք, որ այն ձեզ կարող է անսպասելի տեղեր հասցնել: Դժգոհելու առիթ չեք ունենա, քանզի օրը բավականին հետաքրքիր կդասավորվի, և դա հենց այն է, ինչ ձեզ պետք է: Այսօր առավել ցայտուն կդրսևորեք բնավորության այն կողմերը,որոնց վրա, սովորաբար, աշխատում եք ուշադրություն չգրավել: Այդ իսկ պատճառով, շրջապատի մարդիկ հնարավոր է փոխեն ձեր մասին ունեցած կարծիքը: Չեն բացառվում սիրային հարաբերությունները, որոնք շատ հետաքրքիր ու անսովոր զարգացում կունենան:

Խեցգետին: Թեև մանր անախորժությունները չեն բացառվում, սակայն, ընդհանուր առմամբ, օրը հաջող կդասավորվի: Նրանք, ովքեր ղեկավար պաշտոն են զբաղեցնում, կարող են ենթակաների հետ փոխըմբռնման հասնել: Իսկ շարքային աշխատողներին կհաջողվի դրսևորել իրենց մասնագիտական հմտությունները և ապացուցել, որ արժանի են աշխատավարձի, ինչու ոչ, նաև պաշտոնի բարձրացման: Հնարավորություն կունենաք մեկընդմիշտ ազատվել հակառակորդներից, ովքեր ժամանակին խոչընդոտել են ձեր մտահաղացումների իարականացմանը: Նպատակահարմար օր է, անշարժ գույքի հետ կապված, խոշոր գործարքներ կնքելու համար: Տնային գործերը ձանձրալի չեն թվա, բացի այդ, մտերիմները սիրով կօգնեն ձեզ:

Առյուծ: Բարեհաջող օր է անձնական հարաբերություններին վերաբերող հարցեր պարզաբանելու համար: Կարող եք լուծել ոչ միայն սիրային խնդիրներն, այլև ընտանեկան: Այսօր կես խոսքից հասկանում եք մարդկանց , կանխատեսում նրանց քայլերը: Հնարավոր են անսպասելի առաջարկներ: Նշանի շատ ներկայացուցիչներ՝ առիթ կունենան զբաղվելու չափազանց հետաքրքիր և հեռանկարային գործերով: Ֆինանսական տեսանկյունից գործերն այնքան էլ լավ չեն: Դժվար թե հաջողվի ճիշտ որոշումներ կայացնել: Բարեբախտաբար ձեր կողքին կան մարդիկ, որոնց հետ կարող եք խորհրդակցել: Վերջիններս կօգնեն ձեզ կողմնորոշվել և խուսափել սխալներից:

Կույս: Այսօր, գործնական ոլորտում, հնարավոր են որոշ տհաճ հայտանգործություններ: Կպարզվի, որ ձեր գործերն այնքան էլ կարգին չեն, որքան թվում է, և ծրագրերում մի շարք փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն կա: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի հաջողության հասնել: Այսօր օգնություն կստանաք այն մարդուց, ումից անախորժություններից բացի ոչինչ չեք ակնկալել: Օրվա առանձնահատկություններից մեկն էլ այն է , որ հնարավոր է սիրո խոստովանություն, կամ առանձնակի ուշադրություն ձեզ համար ոչ համակրելի անձանց կողմից: Եվ եթե չստացվի նորրբ ձևով հասկացնել, որ անտարբեր եք, ապա կարող եք լուրջ հակառակորդներ ձեռք բերել:

Կշեռք: Օրվա առաջին կեսին առավել զգուշավոր եղեք: Այս ժամանակահատվածում կարող եք թույ տալ սխալներ, որոնց շտկումը, հետագայում, շատ ջանքեր կպահանջի: Նոր գործեր սկսեք միայն այն դեպքում, եթե հուսալի աջակիցներ ունեք, ովքեր բազմիցս ապացուցել են ձեզ իրենց նվիրվածությունը: Ինքնազգացողությունը փոքր-ինչ կվատանա: Նշանի շատ ներկայացուցիչներ հոգնածություն կզգան: Որոշ ժամանակ անց ուժերը կվերականգնվեն և ձեզ ավելի լավ կզգաք:

Կարիճ: Օրվա առաջին կեսին փորձեք ավարտին հասցնել նախկինում սկսած գործերը: Նշանի շատ ներկայացուցիչների համար այս ժամանակահատվածը կարող է բարդ լինել, բայց նաև շատ օգտակար՝ արժեքավոր փորձ և գիտելիքներ ձեռք բերելու տեսանկյունից: Հնարավոր է հանդիպում այն մարդկանց հետ, ովքեր ժամանակին նեղացրել են ձեզ, ստիպել են տառապել : Կհասկանաք, որ նանք դա միտումնավոր չեն արել և, ցանկության դեպքում, կկարողանաք վերականգնել հարաբերությունները: Օրվա երկրորդ կեսն այնքան էլ բարեհաջող չի դասավորվի, սակայն, եթե առավել զգուշավոր լինեք, ապա լուրջ դժվարություններ չեն ծագի: Հնարավոր են փոքր վնասվածքներ: Առողջական լուրջ խնդիրներ չեք ունենա:

Աղեղնավոր: Այսօր ձեռք կբերեք հակառակորդներ, քանզի ձեր մեկնաբանություններում շատ աննրբանկատ եք և կարող եք լուրջ վիրավորանք հասցնել առավել զգայուն մարդկանց: Կանանց հետ լեզու գտնել չի հաջողվի, անգամ եթե նրանց հանդեպ բարեկամաբար եք տրամադրված, վերջիններիս կթվա, թե դա ծուղակ է: Խուսափեք ֆինանսական հարցերում որոշումներ կայացնելուց , դրամական միջոցները ճիշտ տնօրինել այսօր չի ստացվի: Օրվա երկրորդ կեսը հարմար է սիրելիի հետ շփվելու, և համատեղ հանգիստ կազմակերպելու համար: Երեկոյան վնասվածքներ ստանալու հավանականությունը մեծ է, աշխատեք չտարվել սուր զգացողություններով:

Այծեղջյուր: Հաճելի օր է սպասվում: Ամեն բան հեշտ կտրվի, հնարավոր են մի շարք անակնկալնել, ամեն քայլափոխի հաջողությունը կժպտա ձեզ: Վերջերս անհանգստացնող խնդիրները շատ արագ կլուծվեն: Թեև գործնական տեսանկյունից օրն այնքան էլ խոստումնալից չէ, այնուամենայնիվ երկարաժամկետ ծրագրեր կարող եք կազմել: Այսօր մեծ բավականություն կստանաք տնային գործերից, ձեր բնակավայրը կարգի կբերեք, որոշ փոփոխություններ կկատարեք: Միջոցառումների մասնակցելու հնարավորությունը բաց չեք թողնի և շրջապատի վրա անմոռանալի տպավորություն կթողնեք:

Ջրհոս: Օրը բավականին բարդ կդասավորվի, սակայն, հաջողության հասնելու հնարավորություն, այնուամենայնիվ, կունենաք:Ամեն բան կախված է նրանից, թե ինչ համախոհներ կընտրեք և ում խորհուրդներին կհետևեք: Նոր ծանոթների հետ հարաբերություններում առավել զգույշ եղեք: Հակված եք գերագնահատել մարդկանց, վստահել նրանց, ովքեր արժանի չեն դրան: Տնային գործերը շատ ժամանակ կխլեն: Չափից շատ մի ծանրաբեռնեք ինքներդ ձեզ, դիմեք հարազատների օգնությանը: Հնարավոր է գումարային շահույթ:

Ձկներ: Հանգիստ օր է սպասվում: Օրվա առաջին կեսին հաճելի լուրեր, նաև կարևոր տեղեկություններ կստանաք: Հրաշալի ժամանակահատված է ընկերների, համախոհների հետ շփվելու արդիական խնդիրներ քննարկելու համար: Կհաջողվի նոր դաշնակիցներ ձեռք բերել, վերջիններս շատ անգամներ կօգնեն ձեզ դուրս գալ բարդ իրավիճակներից: Հրաշալի լեզու կգտնեք թույլ սեռի ներկայացուցիչների հետ: Օրվա երկրորդ կեսը հարմար է ուսման, ինքնազարգացման համար:Նշանի շատ ներկայացուցիչներ մեծ բավականություն կստանան հարազատների հետ շփումներից: Սիրելիին հաճելի անակնկալ մատուցեք: Կարող եք չկասկածել, որ ձեր ջանքերը կգնահատվեն:

CNN: Трамп заявил, что его не беспокоит, станет ли Иран демократическим государствомДвижение «Нет “Западному Азербайджану”» организовало конференцию на тему: «Модели мира: гарантированный мир или “Западный Азербайджан”?»Катар предупредил о мировом кризисе и росте нефти до $150Стрельба на проспекте Баграмяна Еревана: Услышали звуки, выглянули в окно – никого не увиделиАльберт Паремузян – двукратный призер первенства России по джиу-джитсуИран заявил, что заранее предупредил страны Ближнего Востока, что базы США станут мишенямиНарек Карапетян: Мы создадим для сельчан пункты закупки по всей АрменииАзербайджан вывел воинские части на боевые позицииНовая акция в Yerevan Mall в преддверии 8 марта: Idram&IDBankUBPay и MoneyTO запустили переводы из Армении в Великобританию К весенним праздникам Ucom предлагает пакеты Unity на специальных условиях Начали перегружать суды с еще большей силой: «Паст»Армения в центре внимания авторитетного американского издания։ «Паст»Власти готовятся «нарисовать» цифры опросов: «Паст»Америабанк стал первой армянской компанией, включённой в список 100 крупнейших компаний Лондонской фондовой биржи, в составе Lion Finance GroupСурен Суренянц: «Не усилим границы с Ираном - впустим 30 миллионов азербайджанцев»Они хотят, чтобы мы исчезли․ Сурен СуренянцIDBank расширяет преимущества путешествий для обладателей премиальных картБесплатные звонки и SMS-сообщения от Ucom для абонентов, находящихся на Ближнем ВостокеНа пограничном пропускном пункте Армения – Иран километровые очереди из грузовиковМахмуд Ахмадинежад жив – телеграм-канал ColonelcassadАзербайджанцы построили укрытия вблизи границы, чтобы контролировать наши села — Арман ТатоянДепутаты парламента Армении одобрили ряд законодательных поправок к действующим законамИран сообщил о поражении американского эсминцаСрочная пресс-конференция Армана Татояна по вопросам безопасностиИзраиль собирается нанести удары по 16 селам и городам ЛиванаВ Иране сообщили, что церемония прощания с Хаменеи начнется сегодняКарта Love Is… от Юнибанка — культовый дизайн и путешествие на двоих в Париж «Табу» исторической памяти: «Паст»Начало политической консолидации: cовместная заявка «Крыльев единства» и «АйаКве»: «Паст»Рейтинг сравняется с землей, нужно спасти: «Паст»Все это является примерами избирательных взяток: «Паст»От полученных ранений скончалась также супруга покойного Верховного лидера Ирана ХаменеиАрхимандрит армянской церкви: Армян среди жертв в Иерусалиме нетДень благодарности для клиентов в филиале в Эчмиадзин: IDBankПосол Ирана: Мы уважаем подход Армении по диверсификацииФранция выразила «готовность защищать государства Персидского залива от Ирана»СК: В Армении арестовали обвиняемого в убийстве военнослужащего Нарека АкопянаУчастники инкубационной программы Ucom Fellowship посетили UcomСоболезнование лидера Движения «Всеармянский фронт», генерал-майора Аршака КарапетянаПоражение было следствием системы управления. «Паст» Шеф, ЕС деньги не отдал. «Паст»Как воздух и вода необходима новая программа прослушивания. «Паст»Растущий рейтинг Карапетяна может заставить систему пересмотреть правила игры. «Паст»«Загадка» АНИФ: что раскрывают официальные цифры. «Паст»Смена власти, реальная возможность выбора, оздоровление политического поля: формируется новый оппозиционный полюс. «Паст»Частные лица и компании из любой точки мира – всегда желанные клиентыАрхиепископ Хажак Парсамян: Позиция Патриарха Саакa всегда чёткая: он поддерживает Верховного Патриарха Доверие и глобальный охватАрсен Торосян и Рафаэль Бенитес обсудили направления развития сотрудничества с Советом Европы