Երկաթյա ձայնով դիտարկումներ անող գեղեցկուհուն վերապահված է երկրորդ ջութակի դերը.«Հրապարակ»
ПОЛИТИКА«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքական շրջանակներին խոր տարակույս է պատճառել այն, որ Ընտրական օրենսգիրքը ԱԺ-ին ներկայացնում է ոչ թե արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, որովհետեւ Սերժ Սարգսյանի հրամանագրով օրենսգրքի պատասխանատուն արդարադատության նախարարությունն է, այլ` Դավիթ Հարությունյանը: ԱԺ քննարկումների եւ լսումների ժամանակ Հարությունյանի կողքը նստած, երկաթյա ձայնով դիտարկումներ անող գեղեցկուհուն վերապահված է երկրորդ ջութակի դերը:
«Կառավարությունում հասկացել են, որ նման պատասխանատու դերակատարությունը տիկնոջ ուսով չէ, ուստի հիմնական զեկուցող են նշանակել ծանրքաշային, բայցեւ Արփինե Հովհաննիսյանի հոգեհայր` աշխատակազմի ղեկավար Հարությունյանին, որը հասավ այն բանին, որ մնա արդարադատության պատվավոր ու հավերժ նախարար, Արփինեն էլ գործառնական ֆունկցիաներ իրականացնի»,- կարծում են «տարակուսածները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



