Ֆրանսիացի ժայռամագլցողը Փարիզում բարձրացել Է Total-ի երկնաքեր
ОБЩЕСТВО«Սարդ-մարդ» մականունով ֆրանսիացի ժայռամագլցող Ալեն Ռոբերն առանց ապահովության միջոցների եւ առանց հանդերձանքի Փարիզի Դեֆանս գործարար թաղամասում բարձրացել Է Total ընկերության երկնաքեր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով տեղական զանգվածային լրատվամիջոցներին:
53-ամյա տղամարդը հեշտությամբ 187-մետրանոց բարձրաբարձ շենք Է մագլցել 45 րոպեից Էլ պակաս ժամանակում:
Ռոբերը մասնագիտանում Է ամբողջ աշխարհում առանց ապահովության միջոցների հենց երկնաքերներ բացձրանալու գործում:
«Սարդ-մարդ» մականունը նա ստացել Է այնպիսի կառույցների նվաճման համար, ինչպիսիք են Էյֆելյան աշտարակը, Սիդնեյի օպերայի թատրոնը, Բուրջ Խալիֆա երկնաքերը Դուբայում եւ Պետրոնաս աշխարակը Մալայզիայի մայրաքաղաք Քուալա Լումպուրում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Еще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению Роспотребнадзора
2
Государственная политика должна объединять общество
3
В «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в Ереван
4
Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц
5
Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст»



