Ճապոնիայում 116 ավիաչվերթ Է չեղարկվել ուղեւորների գրանցման համակարգի խափանման պատճառով
МЕЖДУНАРОДНОЕՃապոնիայում մարտի 22-ին խախտվել Է օդանավակայանների աշխատանքը, որի պատճառը դարձել Է տեղական խոշորագույն ավիափոխադրողներից մեկի՝ All Nippon Airways (ANA) ուղեւորների գրանցման համակարգում տեղի ունեցած խափանումը: Ընկերության տվյալներով՝ չեղարկված չվերթերի թիվը հասել Է 116-ի, ավելի քան 15 հազար մարդ չի կարողացել թռչել:
Ներկայում անսարքությունը հաջողվել Է վերացնել, սակայն մարդիկ մինչ այժմ կանգնած են երկար հերթերում՝ սպասելով գրանցման: Այդ կապակցությամբ մի քանի չվերթեր մեկնում են ուշացումով:
ANA-ի ներկայացուցիչներն արդեն ներողություն են խնդրել միջադեպի համար: Ներկայում ավիաընկերության մասնագետները պարզում են դրա պատճառները: Նշվում Է, որ այն չի վերաբերել միջազգային չվերթերին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%
5
Ucom оценила экологические показатели своей деятельности



