Սոֆին, Սոնան, Հասմիկը, Նարեկը, Ռոլանդը և շատ ուրիշներ միացել են «SOS Գյումրի» նախաձեռնությանը
ЛАЙФՀյուսիսային պողոտայում այսօր` մարտի 21-ին, երեկոյան մեկնարկեց համերգ-դրամահավաք՝ «Երեւանը Գյումրիի կողքին է» խորագրով: Համերգի նպատակն է աջակցել «SOS Գյումրի» նախաձեռնությանը: Այս մասին NEWS.am Style-ի հետ զրույցում ասաց նախագծի կազմակերպիչներից մեկը`Մաքսիմ Սարգսյանը:
«Սա «SOS Գյումրի» նախաձեռնության երկրորդ մասն է: Առաջինը Գյումրիում էր, իսկ երկորոդը որոշեցինք հենց Երեւանում կազմակերպել: Մենք պետք է միասնական լինենք եւ օգնենք անապահով ընտանիքներին: Նախաձեռնությունը ի սկզբանե նպատակ է ունեցել գնել 13 բնակարաններ Գյումրիում ծայրահեղ ծանր պայմաններում ապրող եւ անօթեւան ընտանիքների համար: Այս պահին 13-ի փոխարեն կա նվիրաբերված 22 բնակարան»,- նշեց Մաքսիմը:
Հյուսիսային պողոտայում արկղեր կային դրված, որոնց կողքով անտարբեր չէին անցնում թե համերգի մասնակիցները, թե հանդիսատեսը եւ թե պարզապես անցորդները:
Համերգային ծրագրին մասնակցեցին տասնյակից ավել հայ երգիչ երգչուհիներ` Սոֆի Մխեյանը, Սոնա Ռումեբյանը, Հասմիկ Կարապետյանը, Նարեկ Մակարյանը, Ռուբեն Սասունցին, Նարե Գրիգորյանը, Գոհար Հովհաննիսյանը, Ռոլանդ Գասպարյանը, Մերի Մակարյանն, Վլադիմիր Պողոսյանը եւ շատ ու շատ արտիստներ: Նրանք մարդկանց կոչ էին անում, որպեսզի միասնական լինեն եւ իրենց լուման ներդնեն նախագծում:
«Նմանատիպ միջոցառումներին կարեւորում եմ մեր մասնակցությունը: Ես ուրախ եմ, որ իմ ներկայությամբ օգնում եմ Գյումրիում ապրող անապահով ընտանիքներին: »,- ասել է Սոնա Ռուբենյանը:
Մելինե Տոնոյան


























