Բացահայտվել է Փարիզում հարձակումներ կատարած զինյալների եւս մեկ հանցակից
МЕЖДУНАРОДНОЕԲելգիայի իշխանությունները պարզել են այն ահաբեկիչների հանցակիցներից մեկի ինքնությունը, որոնք 2015 թվականի նոյեմբերին հարձակումներ կատարեցին Փարիզում: Այդ մասին հաղորդել է France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով Բելգիայի դատախազությունը:
Դեկտեմբերի սկզբին Բելգիայի իշխանությունները հետախուզում Էին հայտարարել Սալահ Աբդեսլամի՝ Փարիզում իրականացված ահաբեկչական գործողությունների գործով գլխավոր կասկածյալի երկու ենթադրյալ մեղսակիցների նկատմամբ: Հանցակիցներն օգտագործել Էին կեղծ բելգիական ինքնության հավաստագրեր՝ Սամիր Բուզիդի եւ Սուֆիան Քայալի անուններով:
«Հետաքննությանը հաջողվել Է պարզել, որ կասկածյալ Սուֆիան Քայալն իրականում Լաաշրաուի Նաջիմն Է՝ ծնված 1991 թականի մայիսի 18-ին»,- հայտնել Է դատախազությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%
5
Ucom оценила экологические показатели своей деятельности



