Քորթնի Քարդաշյանը պարծեցել է իր մարմնով
ФОТО
Մի քանի օր առաջ Ռոբ Քարդաշյանը դարձավ 29 տարեկան: Երիտասարդը աղմկոտ հավաքույթ չէր կազմակերպել, օրն անցկացրել էր իր ընկերուհու Բլեք Չայնայի հետ, իսկ հետո ընտանեկան ընթրիք կազմակերպել Քարդաշյան-Ջեններ գերդաստանի համար, որը, ինչպես գիտեք, առանձնապես չի համակրում Չայնային:
Ընթրիքին ներկա էին բոլորը, Քլոեից բացի (հիշեցնենք, որ հենց նա էր իր տանից վռնդել Ռոբին ու Չայնային՝ չնայած ասում են՝ Քլոեն հիվանդ էր, ա՛յդ պատճառով չէր մասնակցել ընտանեկան ընթրիքին):
Քիմ Քարդաշյանը սոցցանցի իր էջերում հրապարակել է ընտանեկան լուսանկար, իսկ հետո պատմել, որ ընտանեկան ընթրիքից հետո առավոտյան գնում է զբոսնելու Սանտա Մոնիկայի սարերում:
Դե իսկ մինչ Քիմը սարեր է մագլցում, նրա ավագ քույր Քորթնին ու կրտսեր քույր Քայլին էլ տաքանում են արեւի տակ։ Ուշադրություն դարձնենք Քորթնիին, որը իր Instagram –ում ցուցադրել է իր հետույքը:
Աղբյուրը՝ Daily Mail Instagram
Լուսանկարները՝ X17Online, Instagram




















































