Ереван, 07.Март.2026,
00
:
00
ВАЖНО


Յուրաքանչյուրն էլ կուզենա ինձ հետ համբուրվել. համբույրի տեսարանների համարձակ դերասանները. Ռաֆայել Երանոսյան (լուսանկարներ)

ФОТО

Armlur.am-ը գրում է․

Հայկական կինոյում շատ չեն այն դերասանները, որոնք համաձայնել են նկարահանվել համբույրի տեսարաններում: «Ժողովուրդ»-ն իր ընթերցողներին է ներկայացնում զրույցների շարք, որում ընդգրկել ենք ամենահամարձակ դերասան-դերասանուհիներին:

Մեր այսօրվա զրուցակիցը Ռաֆայել Երանոսյանն է, ով անդրադարձել է բաց տեսարանների վերաբերյալ հայ հանդիսատեսի շրջանում տարածում գտած թյուր կարծրատիպերին: Դերասանը նաեւ կարծիք է հայտնել, թե ինքն այսօր այնպիսի կարգավիճակում է, որ յուրաքանչյուրն էլ կուզենա իր հետ համբուրվել:

12499561_1015950201819379_883387993_o

-Ռաֆայե՛լ, ո՞րն էր այն առաջին ֆիլմը, որտեղ հանդես եկաք համբույրի տեսարանում:

-Ընդհանրապես ես սկսել եմ համբուրվել 14 տարեկանից: Իրական կյանքում էլ ես հենց այնպես չեմ համբուրվում. յուրաքանչյուր համբույր ինձ համար արվեստ է, մշակույթ: Իսկ առաջին ֆիլմը, որտեղ նկարահանվեցի նման տեսարանում, «Սկոտչ եւ վիսկի»-ն էր (2015թ., բեմադրող ռեժիսոր` Արշալույս Հարությունյան), որտեղ իմ խաղընկերուհին Լուիզա Ներսիսյանն էր: Կարծում եմ` ֆիլմը էսթետիկ առումով բարձր որակ ունի: Այնտեղ կան ե՛ւ համբույրի, ե՛ւ մերկանալու տեսարաններ, սակայն ոչ մի վուլգար, ավելորդ բան հանդիսատեսը, իմ կարծիքով, չի գտնի:

-Նման տեսարաններում թերեւս ավելի հեշտ է նկարահանվել անծանոթ մի դերասանուհու, քան երկար տարիների կոլեգայի հետ:

-Ոչ մի բան հեշտ չի: Անծանոթի հետ էլ է դժվար, ծանոթի հետ էլ: Եվ, ընդհանրապես, խաղալը հեշտ բան չէ: Մարդիկ կարող են մտածել` ի՞նչ են անում որ. նկարահանվում են, պաչպչվում, հետո էլ ասում են` գործ ենք անում: Ասեմ, որ այդ մարդիկ չարաչար սխալվում են: Մի պահ պատկերացրեք, որ 40-50 հոգի նստած Ձեզ են նայում, իսկ Դուք պետք է համբուրվեք, բնական է, որ ակամայից լարվածություն է առաջանում: Ես թատրոնում էլ միշտ ունեցել եմ նման տեսարաններ: Այնտեղ, իհարկե, տվյալ պահին «ականատեսների» թիվը շատ ավելի մեծ է` առնվազն 200 հոգի:

-«Սիրո գործակից» ֆիլմի պրեմիերայից հետո սոցցանցերի որոշ օգտատերեր նկատել էին Ձեր հոնքերի ձեւափոխությունը եւ մեղադրանքներ հնչեցրել Ձեր հասցեին, թե հայ տղամարդը իրավունք չուներ նման բան անելու եւ այլն: Ի՞նչ եք կարծում՝ այս մտածելակերպը որտեղի՞ց է գալիս, եւ ինչպե՞ս է հնարավոր դրանից ազատվել:

-Ես ընդամենը ուզում էի համոզիչ երեւալ եւ կերպարս ամբողջական ներկայացնել: Մենք ապրում ենք 21-րդ դարում եւ չենք կարող խաբել հանդիսատեսին, որը հասցրել է տեսնել ամեն ինչ: Մենք էլ ենք ուզում տեղում չդոփել, ժամանակին համընթաց գնալ ոչ միայն համապատասխան զգեստի եւ սանրվածքի ընտրության, այլեւ մի շարք այլ հարցերում: Այսօր, երբ հանդիսատեսին ներկայացնում ես սիրային տեսարան, նա ցանկանում է տեսնել նաեւ իրական համբույր: Ես վստահ եմ, որ Ալ Պաչինոյի եղբոր աղջկան չի հետաքրքրում, թե իր հորեղբայրը ինչպես է համբուրվում եւ ում հետ: Իսկ հայերիս մոտ այդպես չէ, չգիտեմ` ինչու: Մենք պետք է փորփրենք, ասենք. «Ըհըն, եթե ֆիլմում համբուրվում են, ուրեմն սրանք իրար հետ են»: Չգիտեմ` այդ մտածելակերպը որտեղից է գալիս, բայց երբ գտնեմ, «վառելու եմ», որ պրծնենք դրանից:

12278251_1015950308486035_1413414538_n

-Հետաքրքիր է, որ այդ քննադատները հաճույքով դիտում են, օրինակ, բրազիլական սերիալներ, ամերիկյան ֆիլմեր, որոնցում առկա բաց տեսարանները նրանց համար բնական են եւ սովորական:

-Դե, մենք պետք է միշտ քննադատենք, այնքան պարապ ենք, որ պետք է քննենք ուրիշների արածը: Ամերիկյան ֆիլմերում բաց կուրծք ցուցադրել կարելի է, իսկ հայ դերասանուհիների դեպքում, եթե նման բան տեսնեն, ոմանք կասեն՝ ամո՛թ սրան, սա մարդ չունի՞:

–Եղե՞լ են դեպքեր, որ Ձեր խաղընկերուհիները թատրոնում կամ էկրանին հապաղեն Ձեզ հետ հանդես գալ համբույրի տեսարանում կամ հրաժարվեն դրանից:

-Իմ բախտը բերել է այնքանով, որ գործընկերուհիներս եղել են պրոֆեսիոնալ, եթե պետք է եղել համբուրվել, ուրեմն գնացել են այդ քայլին: Բացի այդ` ես այնքան ապաշնորհ չեմ, որ իմ խաղընկերուհին չուզենա ինձ հետ խաղալ, ես այսօր այնպիսի կարգավիճակում եմ, որ յուրաքանչյուրն էլ կուզենա ինձ հետ համբուրվել (ծիծաղում է):

Աննա Բաբաջանյան 

Движение «Нет “Западному Азербайджану”» приняло резолюцию и направило её политическим силам. TRIPP: кризис доверия и неопределённые перспективы. Сурен Суренянц Одной рукой дают, другой — забирают: «Паст»Дан старт «рисованию цифр»: где проводились опросы? «Паст»Почему Государственный симфонический оркестр Армении уклоняется от ответов на вопросы? «Паст»CNN: Трамп заявил, что его не беспокоит, станет ли Иран демократическим государствомДвижение «Нет “Западному Азербайджану”» организовало конференцию на тему: «Модели мира: гарантированный мир или “Западный Азербайджан”?»Катар предупредил о мировом кризисе и росте нефти до $150Стрельба на проспекте Баграмяна Еревана: Услышали звуки, выглянули в окно – никого не увиделиАльберт Паремузян – двукратный призер первенства России по джиу-джитсуИран заявил, что заранее предупредил страны Ближнего Востока, что базы США станут мишенямиНарек Карапетян: Мы создадим для сельчан пункты закупки по всей АрменииАзербайджан вывел воинские части на боевые позицииНовая акция в Yerevan Mall в преддверии 8 марта: Idram&IDBankUBPay и MoneyTO запустили переводы из Армении в Великобританию К весенним праздникам Ucom предлагает пакеты Unity на специальных условиях Начали перегружать суды с еще большей силой: «Паст»Армения в центре внимания авторитетного американского издания։ «Паст»Власти готовятся «нарисовать» цифры опросов: «Паст»Америабанк стал первой армянской компанией, включённой в список 100 крупнейших компаний Лондонской фондовой биржи, в составе Lion Finance GroupСурен Суренянц: «Не усилим границы с Ираном - впустим 30 миллионов азербайджанцев»Они хотят, чтобы мы исчезли․ Сурен СуренянцIDBank расширяет преимущества путешествий для обладателей премиальных картБесплатные звонки и SMS-сообщения от Ucom для абонентов, находящихся на Ближнем ВостокеНа пограничном пропускном пункте Армения – Иран километровые очереди из грузовиковМахмуд Ахмадинежад жив – телеграм-канал ColonelcassadАзербайджанцы построили укрытия вблизи границы, чтобы контролировать наши села — Арман ТатоянДепутаты парламента Армении одобрили ряд законодательных поправок к действующим законамИран сообщил о поражении американского эсминцаСрочная пресс-конференция Армана Татояна по вопросам безопасностиИзраиль собирается нанести удары по 16 селам и городам ЛиванаВ Иране сообщили, что церемония прощания с Хаменеи начнется сегодняКарта Love Is… от Юнибанка — культовый дизайн и путешествие на двоих в Париж «Табу» исторической памяти: «Паст»Начало политической консолидации: cовместная заявка «Крыльев единства» и «АйаКве»: «Паст»Рейтинг сравняется с землей, нужно спасти: «Паст»Все это является примерами избирательных взяток: «Паст»От полученных ранений скончалась также супруга покойного Верховного лидера Ирана ХаменеиАрхимандрит армянской церкви: Армян среди жертв в Иерусалиме нетДень благодарности для клиентов в филиале в Эчмиадзин: IDBankПосол Ирана: Мы уважаем подход Армении по диверсификацииФранция выразила «готовность защищать государства Персидского залива от Ирана»СК: В Армении арестовали обвиняемого в убийстве военнослужащего Нарека АкопянаУчастники инкубационной программы Ucom Fellowship посетили UcomСоболезнование лидера Движения «Всеармянский фронт», генерал-майора Аршака КарапетянаПоражение было следствием системы управления. «Паст» Шеф, ЕС деньги не отдал. «Паст»Как воздух и вода необходима новая программа прослушивания. «Паст»Растущий рейтинг Карапетяна может заставить систему пересмотреть правила игры. «Паст»«Загадка» АНИФ: что раскрывают официальные цифры. «Паст»