Ինչու է կարևոր մաքրել լեզուն
ЛАЙФShabat.am-ը գրում է․
Դժվար թե երբևէ մտածել եք այն մասին, թե ինչու այդքան կարևոր է առավոտյան հիգիենիկ ընթացակարգերի ժամանակ լեզվի մաքրումը: Պարզվում է, որ դա կարևոր է բերանի խոռոչը մաքուր և առողջ պահելու համար:
Ուշադրություն դարձրեք լեզվի մաքրությանը
Լեզվի ետնամասում «բնակվում են» վնասակար բակտերիաներ, որոնք հաճախ բերանից վատ հոտ գալու պատճառ են դառնում: Եթե լեզուն մաքրեք ամեն օր, կվերացնեք նաև ատամներիի վրայի նստվածքը, բակտերիաները և սննդի մնացորդները, իսկ շնչառությունը կդառնա աննախադեպ թարմ:
Ինչպես ճիշտ մաքրել լեզուն
Ձեռք բերեք լեզվի մաքրման համար հատուկ հարմարանք, որը կարելի է գնել ինչպես սուպերմարկետներում, այնպես էլ` դեղատներում:

Լեզուն մաքրեք սահուն, նուրբ շարժումներով, շարժելով լեզվի արմատից դեպի ծայրը: Ընթացակարգից հետո բերանը ողողեք համապատասխան հակաբակտերիալ հեղուկով:



