Ալինա Մարտիրոսյանը բծախնդիր է իր կինոհագուստի նկատմամբ. դերասանուհին պատմել է նոր կերպարի մասին
ЛАЙФTert.am-ը գրում է․
Այն տհաճ պատմությունից հետո, երբ «Տնփեսա» սիթքոմից վերցրած նրա լողազգեստով «ստոպ-կադրը» շրջանառության մեջ դրվեց համացանցում, դերասանուհին, կարծես, այլևս զգուշորեն է մոտենում իր կինոհերոսուհիների հանդերձանքին:
Ահա վերջերս առաջարկ ստանալով նկարահանվելու ATV-ի «Քարե դարդ» սիթքոմի երկրորդ եթերաշրջանում, Ալինան, բնականաբար, սիրով համաձայնել է, բայց մի պայմանով: «Ի սկզբանե խնդրել էի, որ հերոսուհուս հագուստը շատ բաց չլինի, գոնե որովայնի ու մեջքի հատվածները փակ լինեն,- ասել է նա կայքերից մեկին: Ճիշտ է, կերպարս նախնադարում է ապրում և պետք է համապատասխանի «դրես-կոդ» ասվածին, այնուամենայնիվ, կարծում եմ, բացի այն, որ ցեղապետի կին է, նաև մայր է ու պետք է տարբերվի մյուսներից»։

Ինչ վերաբերում է իր նոր հերոսուհու խառնվածքին, ապա, ըստ դերասանուհու, նա մի քիչ նման է «Տնփեսայում» իր մարմնավորած Էդիտային` նրա պես հաշվենկատ է ու խորամանկ: «Մինչդեռ, ինչ խոսք, «Քարե դարդը» էապես տարբերվում է մյուս բոլոր սիթքոմներից, ըստ այդմ էլ նորովի ներկայանալու հնարավորություն է տալիս»,- ասել է նա:

Անդրադառնալով«Շանթ TV»-ի «Երանի» սերիալից իր հեռանալուն` Ալինա Մարտիրոսյանը, չմանրամասնելով պատճառները, ասել է. «Թեև շատ էի սիրում Էսթերի կերպարը, որոշել էի դուրս գալ սերիալից, ընդ որում` դա եղել է «Քարե դարդի» առաջարկը ստանալուց օրեր առաջ»։




