Սանկտ Պետերբուրգում ձերբակալել են Ուզբեկստանի նախագահի դեմ դավ նյութողին
МЕЖДУНАРОДНОЕՍանկտ Պետերբուրգի ոստիկանությունը ձերբակալել է հետախուզման մեջ գտնվող Ուզբեկստանի քաղաքացու, որին կասկածում են Ուզբեկստանի նախագահի դեմ դավադրություն նախապատրաստելու մեջ: Այս մասին «Ինտերֆաքս»-ին հաղորդել է քաղաքի ոստիկանության աղբյուրը:
Աղբյուրի համաձայն, 1983 թվականին ծնված Ուզբեկստանի քաղաքացին միջպետական հետախուզման մեջ էր՝ իշխանափոխության կամ սահմանադրական կարգը տապալելու նպատակով դավադրություն նախապատրաստելու համար: Նրան նաեւ կասկածում են անջատողական կազմակերպություն ղեկավարելու մեջ:
Նշենք, որ 1991 թվականից Ուզբեկստանի անփոփոխ նախագահն Իսլամ Քարիմովն է:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%
5
Ucom оценила экологические показатели своей деятельности



