Նախանշաններ այն մասին, որ ձեր ընկերները «թունավոր են»
ЛАЙФ«Թունավոր ընկերները» թունավորում են ձեզ եւ մշտապես ազդում ձեր տրամադրություն վրա։ Եթե ձեր ընկերները իրենց սեփական շահի ու կարիքների համար «խլում են» ձեր էներգիան, ապա պետք է խուսափել նրանցից։ Իսկ ինչ են անում «թունավոր» ընկերները եւ ինչպես հասկանալ, թե ովքեր են նրանք։
«Թունավոր ընկերները» հանում են ձեր ուժերն ու էներգիան եւ նրանց հետ շփվելուց հետո լիցքավորելու փոխարեն ուժասպառ եք դառնում։
Նրանցից ոչ մի աջակցություն չեք ակնկալի։ Դուք վախենում եք նման մարդկանց պատմել ձեր նոր քայլերի ու ձեռքբերումների մասին, քանի որ նրանք երբեք չեն սատարել ձեզ։
Այսպիսի ընկերները իրականում այնքան էլ լավ մարդիկ չեն, եւ դուք տարբեր հետաքրքրություններ ունեք։
Նրանք անվստահելի են եւ երբեք չեն պահում իրենց խոստումը։
«Թունավոր ընկերները» շփվում են ձեզ հետ միայն այն դեպքում, երբ ձեր օգնության կարիքն ունեն։
Նման ընկերները նախանձում են ձեզ։ Նրանք մտածում են. «Ես ցանկանում եմ այն, ինչ դու ունես, եւ ուզում եմ քեզնից վերցնել այդ ամենը»։
Նրանք սկզբունքեր եւ պատվասիրություն զուրկ մարդիկ են։ Վտանգավոր է, քանի որ դա կարող է վարակիչ լինել։
Այս տեսակ ընկերը մշտապես զայրացնում են ձեզ։ Դուք հաճախ մտածում եք, որ ցանկանում եք մի բանով հարվածել նրա երեսին։



