Ադրբեջանի տնտեսության մեջ արտասահմանյան ներդրումները պակասել են
МЕЖДУНАРОДНОЕԱդրբեջանում արտասահմանյան կապիտալ ներդրումների ծավալը 2016 թվականի հունվար-փետրվարին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, 37,9 տոկոսով նվազել է: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է faktxeber.com կայքը' հղում կատարելով Ադրբեջանի Պետվիճկոմին:
Պետվիճկոմի զեկույցի համաձայն' Ադրբեջանում հիշյալ ժամանակաշրջանում կատարված ներդրումների 84,3 տոկոսն արվել է Միացյալ Թագավորության, Թուրքիայի, Մալազիայի, Շվեյցարիայի, Ռուսաստանի եւ Իրանի ներդրողների կողմից:
Նավթի գների անկման եւ ադրբեջանական ազգային փոխարժեքի' մանաթի երկու անգամից ավելի արժեզրկման հետեւանքով Ադրբեջանում ստեղծված տնտեսական ճգանաժամի պատճառով արտասահմանցիները խուսափում են այդ երկրում ներդրումներ կատարել:
1
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
2
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%
5
Ucom оценила экологические показатели своей деятельности



