Խաչասերված ցիտրուսային մրգեր,որոնց մասին գիտեն քչերը.լուսանկարներ
ФОТОShabat.am-ը գրում է.
Պոնկան

Պոնկանը, ըստ էության, մանդարին է, որը գերազանցում է համով ու սննդարար նյութերով այլ մանդարիններն ու նրանց հիբրիդներին: Նարնջագույն միջուկն ունի քաղցր համ:
Բերգամոտ

Բերգամոտը ստացվել է ցիտրոնի ու թուրինջի խաչասերման արդյունքում: Ունի հաճելի թթվաշ համ: Ի տարբերություն ցիտրուսայինների մեծ մասի՝ բերգամոտը սննդի մեջ օգտագործվում է բացառապես վերամշակված տեսքով:
Փայտե խնձոր կամ ֆերոնիա

Աճում է Հնդկաստանում: Պտուղները խոշոր են, կարող են հասնել 12 սմ-ի: Անհրապույր արտաքինի տակ հիանալի համ է թաքնված: Լինում է ինչպես քաղցր, այնպես էլ թթվաշ:
Կլեմենտին

Ցիտրուս-հիբրիդն ունի հիանալի համ, որը մանդարին է հիշեցնում: Առաջին անգամ աճեցվել է Ալժիրում 1902-ին ֆրանսիացի հոգևորական, հայ Կլեմանի կողմից:
Խասսակու

Պտուղը միաժամանակ նման է թուրինջի՝ գրեյպֆրուտի, մանդարինի ու նարնջի, ունի քաղցրաթթվաշ համ: Աճում է Ճապոնիայում: Քաղցր պտուղը վայելելու համար հարկավոր է պահել մութ տեղում, հետո նոր միայն ուտել:
Երկարավուն լայմ

Պտուղները նման են բազմագույն վարունգի, ընդունված են հատկապես ավստրալացի խոհարարների շրջանում, որոնք դրանք ավելացնում են ապուրների, աղցանների մեջ:
Ագլի

Այն ստացվել է թուրինջի ու մանդարինի խաչասերման միջոցով: Ագլին ավելի խոշոր է չափերով, քան թուրինջը, սակայն համով հիշեցնում է մադարինի ու կիտրոնի:
Նատսուդայդայ

Աճում է Ճապոնիայում: Պամելոյի ու թթու նարնջի խառնուրդ է, որն ունի ավելի թթվաշ համ:
Գայանիմա

Հնդկաստանում աճող վայրի պտուղ է: Ունի թթվաշ համ: Հնդկաստանի հարավային բնակավայրերում այն թթու են դնում:



