Օրվա բաղադրատոմս.Տորթ «Շոկ-լայմ»
ЛАЙФԲաղադրությունը՝
Խմորի համար՝
Ձու - 5 հատ.
Ալյուր - 100 գ
Կակաոյի փոշի – 30գ
Կարագ - 50 գ
Կաթ - 50 մլ
Շաքարավազ - 140 գ
Աղ - 1 պտղունց
Կրեմի համար՝
Լայմ - 6 հատ
Ժելատին(դոնդող) - 7 շերտեր
Բնական յոգուրտ - 500 մլ
Շաքարի փոշի - 150 գ
Յուղոտ սերուցք - 150 մլ
Գանաշի համար՝
Կաթ-200 մլ
Շոկոլադ-160 գր
Կարագ-150 գր:
Գանաշը, դա շոկոլադե հոտավետ կրեմ է թարմ սերուցքից և սերուցքային յուղից, որն օգտագործվում է որպես կոնֆետի և կարկանդակների միջուկ։
Ջեռոցը տաքացնել մինչև 175 աստիճան,Տապակը պատել յուղաթերթով, վրան կարագ քսել: Կարագը լուծել մի փոքր տաք կաթի մեջ: Ալյուրն ու կակաոն խառնել: Ձուն հարել շաքարավազի հետ, ավելացնելով մի փոքր աղ, ավելացնել կաթ, կակաո ալյուրով խառնած և լավ հարել: Լցնել խմորը տապակի մեջ ու թխել 30 րոպե: Պատրաստի բիսկվիտը սառեցնել և բաժանել 3 շերտի: Կրեմի համար թրջել դոնդողի շերտերը սառը ջրում 10 րոպե, լայմը կեղևազրկել քամել հյութը ( 170 մլ) ու ավելացնել շաքարի փոշին: Քամել դոնդողը, ավելացնել մի քանի գդալ լայմի հյութ ու մի փոքր տաքացնել, մինչև որ դոնդողը հալվի: Դնել սառնարանում 20 րոպե: Հարել սերուցքն ու ավելացնել արդեն սառած կրեմի վրա:Գանաշի համար եռացնել կաթը , վերցնել կրակի վրայից ու վրան լցնել մանր կտրատված շոկոլադ ու կարագ: 5 րոպե հետո այդ զանգվածը խառնել հարիչով:Տորթ պատրաստելու համար նախատեսված օղականման կաղապարը ամրացնել բիսկվիտե առաջին շերտի շուրջն ու վրան լցնել 5-ից 6 ճաշի գդալ գանաշա ու հավասարեցնել: Հաջորդ շերտը լցնել կրեմի 1/3 մասը, որը հարկավոր է քսել բիսկվիտի վրա, որից հետո 2-րդ շերտը դնել վրան քսել գանաշը, կրեմն ու դնել 3-րդ շերտը, նորից վրան ավելացնել գանաշը, որից հետո այն ամենաքիչը 4 ժամ դնել սառնարանում՝ որպեսզի սառի
1
«Это не нейтралитет, это лицемерие»: Ваге Акопян - Европейскому Союзу: «Паст»
2
Очередной митинг: чем недовольны сотрудники государственных структур? «Паст»
3
Почему власти «паникуют»? «Паст»
4
Какие аудиозаписи и документы собирается опубликовать бывший министр обороны? «Паст»
5
А к Вагаршаку Арутюняну у правоохранительных органов нет вопросов? «Паст»



