Ամանում Սիրիայի հարցով ռուս-ամերիկյան խորհրդակցություններ են ընթացել
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի եւ ՌԴ-ի ներկայացուցիչները Ամանում՝ ամերիկյան համակարգող կենտրոնում, քննարկել են Սիրիայում հրադադարի ռեժիմի պահպանման եւ Դամասկոսի նահանգի՝ մարտական գործողություններից առավել տուժած շրջաններին հումանիտար օգնություն մատակարարելու հարցերը: Այս մասին ասված է Սիրիայում հաշտեցման ռուսական կենտրոնի տարածա հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Հորդանանի Աման քաղաքում՝ ամերիկյան համակարգող կենտրոնում, ռուս-ամերիկյան խորհրդակցություններ են ընթացել: Կողմերը քննարկել են Սիրիայում հրադադարի ռեժիմի պահպանման եւ Դամասկոսի նահանգի առավել տուժած շրջաններին հումանիտար օգնություն մատակարարելու հարցերը»,- ասված է ՌԴ ՊՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
1
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
2
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%
5
Ucom оценила экологические показатели своей деятельности



