Ստամբուլի ահաբեկչության զոհերի ու վիրավորների թիվն աճել է
МЕЖДУНАРОДНОЕԹուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Ստամբուլի ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի, իսկ վիրավորների թիվը՝ 36-ի։ Վիրավորներից 7-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի առողջապահության նախարար Մեհմեթ Մուեզինօղլուն։
Առողջապահության նախարարի խոսքերով՝ ներկա դրությամբ 4 մարդ վիրահատվում է։ Պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը։ Մուեզինօղլուն հայտարարել է, որ զոհվածները Թուրքիայի քաղաքացիներ են՝ չհաշված մահապարտ ահաբեկիչը, իսկ վիրավորների թվում կան 12 օտարազգիներ՝ Գերմանիայի, Իրանի, Իսրայելի քաղաքացիներ։ Նա հավելել է, որ պայթյունից հետո դեպքի վայր են ուղարկվել շտապօգնության 28 մեքենաներ։
1
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
2
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%
5
Ucom оценила экологические показатели своей деятельности



