Դոնի Ռոստովում օդանավի վթարից բոլոր ուղևորները մահացել են. նրանց թվում հայկական անուններ չկան
ОБЩЕСТВОԴոնի Ռոստովի օդանվակայանում մարտի 19-ի գիշերը՝ 03:50-ի սահմաններում, վթարի ենթարկված «Բոինգ 737-800» օդանավի բոլոր՝ 61 ուղևորները մահացել են: Հրապարակվել է զոհվածերի անունների նախնական ցանկը, որտեղ հայկական անունները չկան:
Հայտնի է, որ 55 ուղևորները ռուս էին, իսկ անձնակազմի անդամներն այլ ազգի ներկայացուցիչ: Օդանավը պատկանել է «Fly Dubai» ավիաընկերությանը, և թռչում էր Դուբայից Դոնի Ռոստով:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկյակոչելով ՏԱՍՍ-ը, ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել առաջին մոտեցմամբ և ուղարկվել է երկրորդ շրջան, սակայն օդանավը բախվել է գետնին՝ հենց վայրէջքուղու վրա՝ բաժանվելով մասերի, ապա՝ հրդեհվել:
ՀՀ արտաքին գործերի նախրարոթյունն ավելի վաղ հայտնել էր, որ Ռոստովում ՀՀ գխավոր հյուպատոսությունը ճշտում է զոհերի թվում ՀՀ քաղաքացիների առկայությունը: Սակայն ավելի ուշ, երբ հայտնի են դարձել զոհերի անունները, ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հաստատել է, որ նրանց թվում հայկական անուններ չկան: «Ցավակցում ենք զոհերի հարազատներին և մերձավորներին»,-նշել է Բալայանը:



