Ինթագրամի ամենահայտնի հայուհիները, որոնց հետեւում են հազարավոր մարդիկ
ЛАЙФWnews.am-ը գրում է.
Նրանք, ովքեր գրանցված չեն Instagram-ում, դժվար թե ճանաչեն այս աղջիկներից շատերին, քանի որ նրանք դերասանուհիներ, երգչուհիներ , հաղորդավարուհիներ չեն, բայց նրանք ավելի շատ հետևորդներ ունեն, քան շատ հայ հայտնիներ: Նրանք ճանաչված են այս սոցիալական ցանցում, ունեն երկրպագուների մեծ բանակ եւ հազարավոր հետեւորդներ։
Wnews.am-ը ներկայացնում է Instagram-ի առավել հայտնի հայուհիներին:
Գոհար Ավետիսյան. 2 մլն 100 հազար հետեւորդ.
Մոսկվայի ամենահայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը Instagram-ում ռեկորդային չափի հետեւորդների թիվ ունի։ Նրա տեղադրած յուրաքանչյուր լուսանկարի տակ հարյուրավոր մեկնաբանություններ կան։
Գոհարը հաճախ է տեղադրում իր աշխատանքները կամ սեփական լուսանկարները՝ դիմահարդարումից առաջ և հետո:
Կարինա Կասպարյանց. 864.000 հետեւորդ
19-ամյա աղջիկն ապրում է Մոսկվայում։ Նա նաեւ հայտնի վիդեոբլոգեր է, ում տեղադրած տեսանյութերը 200 հազարից ավել դիտումներ են գրանցում։
Կարինան Ռուսաստանում աշխատում է որպես մոդել։
Ծաղիկ Գեւորգյան. 58.200 հետեւորդ
Ծաղիկն ամուսնացած է եւ բնակվում է Ռուսաստանում։ Նա աշխատում է նաև որպես մոդել :
Իլոնա. 35.600 հետեւորդ
Instagramum il_lyona666 անվան տակ հանդես եկող հայուհին եւս մեծ թվով հետեւորդներ ունի։ Նա բնակվում է Հայաստանում։
Ժաննա. 32.500 հետեւորդ
Janali_88 անվամբ հանդես եկող աղջիկը եւս բնակվում է Հայաստանում։ Նա 18 տարեկան է եւ սովորում է ՀՊՃՀ-ում։
Մարիա Զաքարյան. 29.100 հետեւորդ
Աղջիկը բնակվում է Սանկտ Պետերբուրգում։ Նա շատ է ճանապարհորդում և հաճախ է տեղադրում լուսանկարներ ճանապարհորդություններից։
Լիլիթ Հարությունյան. 24.000
Գեղեցիկ ու ոճային հայուհին ապրում է Երեւանում։ Նա Wnews.am-ի կողմից ճանաչվել է «Ամսվա նորաձեւ աղջիկ»։
Վարդա Սուքիասյան. 21.400 հետեւորդ
Instagram-ում նա հանդես է գալիս որպես Vartachpik։ Բլոգեր, դիզայներ VWOOD փայտյա պայուսակների արտադրությամբ զբաղվող Վարդան բնակվում է Ռուսաստանում։




































































