Դեռ չգիտեք ցորենի կանաչ ցողուններից պատրաստված հյութի օգտակարությունների մասին
ВИДЕОՑորենը կարելի է աճեցնել նաև տանը, ինչը շատ պարզ է։ Ցորենն աճեցնելուց հետո անհրաժեշտ է կտրել կանաչ տերևները և ջրի հետ միասին լցնել բլենդերի մեջ, հարել և խմել։
Այս ըմպելիքը շատ օգտակար է առողջությանը։ Այն համարվում է օրգանիզմի հիանալի թունազերծող միջոց, ինչպես նաև հակաօքսիդանտների լավ աղբյուր է, որը կարող է պաշտպանել մարմինը տարբեր հիվանդություններից։
Ցորենի կանաչ ցողունները հարուստ են վիտամիններով, հանքային նյութերով, էնզիմներով, ամինաթթուներով և մեծ քանակությամբ քլորոֆիլով։ Քլորոֆիլն ունի նույն կառուցվածքը, ինչ հեմոգլոբինը՝ մոլեկուլ, որը թույլ է տալիս արյանը թթվածին հասցնել մարմնի տարբեր հատվածներին։ Քլորոֆիլը հեշտությամբ կլանվում է մարմնի կողմից և կատարում լյարդի, բջիջների, արյան և հյուսվածքների մաքրման գործողություն։
Ցորենի կանաչ հասկը պարունակում է A, C, B, E, K վիտամիններ, ինչպես նաև կալցիում, մագնեզիում, երկաթ, ցինկ, ֆոսֆոր, կոբալտ։
Այն դրական ազդեցություն է ունենում մաշկի, եղունգների, մազերի որակի բարելավման վրա։ Ենթադրվում է, որ այն ունի նաև հակաքաղցկեղային հատկություններ։
Այս ըմպելիքը խորհուրդ է տրվում նրանց, ովքեր վերջերս են իրականացրել վիրահատություն, ինչպես նաև ֆիզիկական և մտավոր ծանր աշխատանք կատարողներին, մարզիկներին, շաքարախտով հիվանդներին։
Ինչպես պատրաստել հյութը՝ դիտեք տեսանյութում։



