Բոլիվուդի TOP 5 ամենաաղմկահարույց եւ անհեթեթ բամբասանքները
ЛАЙФԵթե դու հայտնի ես, ուրեմն մամուլում հաճախ ես հանդիպում քո մասին գրառումների. Սակայն այդ անդրադարձները լինում են, ինչպես դրական եւ հաճելի, այնպես էլ բարկացնող, անհեթեթ եւ իրականությանը չհամապատասխանող:
Ինչպես Հոլիվուդում եւ ամբողջ աշխարհում, Բոլիվուդում եւս բամբասանքներն ու ասեկոսեները շատ են…
Այսօր ներկայացնում ենք բոլիվուդյան ամենաանհեթեթ բամբասանքների TOP հնգյակը: Ովքե՞ր են այս անվանակարգի «զոհերը»:
Ամիթաբհ Բաչան եւ Այշվարիա Ռայ

Սա, թերեւս, ամենաէժանագին բամբասանքն էր: Այն բանից հետո, երբ Այշվարիան խզեց հարաբերությունները Սալման Խանի հետ, շշուկներ տարածվեցին, թե բոլիվուդյան գեղեցկուհին սիրավեպ է սկսել Ամիթաբհ Բաչանի հետ: Ասում են` այս խոսակցությունները տարածել է հենց Սալմանը: Նաեւ խոսակցություններ կային, թե հենց այդ ասեկոսեների պատճառով էր Բաչանի կինը` Ջայան, դեմ իր որդու` Աբիշեքի եւ Այշվարիայի ամուսնությանը:
Այշվարիա Ռայի երկրորդ հղիությունը

Առաջին երեխայի ծնունդից հետո Այշվարիայի քաշը երկար ժամանակ չէր նվազում: Այդ պատճառով շատերը ենթադրում էին, թե դերասանուհին կրկին հղի է:
Կարինա Կապուռ եւ Շահիդ Կապուռ

Խոսայցություններ կային, թե այս երկու բոլիվուդյան աստղերը վատ հարաբերությունների մեջ են եւ, որ Շահիդը չի ցանկանում իր կողքին տեսնել Կարինային: Այնուամենայնիվ, դերասանը հերքել է այս շշուկները: Ավելի ուշ նրանք միասին նկարահանվել են Milenge Milenge կոչվող ֆիլմում:
Ռիտիկ Ռոշան եւ Կանգանա Ռանաութ

Երբ Ռիտիկն ու Սուսաննա Խանը բաժանման եզրին էին, մամուլում շշուկներ տարածվեցին, թե դերասանը հանդիպում էր Կանգանայի հետ: Այս բամբասանքը հիասթափեցրեց շատերին:
Սալման Խան

Սալման Խանը եւս զերծ չի մնացել բամբասանքներից: 2012 թ-ին շշուկներ տարածվեցին, թե դերասանը միաժամանակ հանդիպում էր Սանգիտա Բիջլանի եւ Սոմի Ալիի հետ: Ինչպես եւ մյուս բոլոր բամբասանքներն, այս մեկն էլ ժամանակի ընթացքում մոռացվեց:
Աղբյուրը` www.bollywoodbubble.com
Պատրաստեց` Սյունե Առաքելյանը



