Ереван, 08.Март.2026,
00
:
00
ВАЖНО


«Արմենիա» ՀԸ գլխավոր պրոդյուսերը մեկնաբանում է Աննա Գրիգորյանի՝ «Դոմինո» սիթքոմից դուրս մնալու հանգամանքը

ФОТО

Aysor.am-ը գրում է.

Երեկ մոդել-դերասանուհի Աննա Գրիգորյանը, ում հեռուստադիտողը վերջին ամիսներին հանդիպում էր «Արմենիա» հեռուստաընկերության «Դոմինո» սիթքոմում՝ ֆեյսբուկյան իր էջում գրառում էր կատարել, որով իր երկրպագուներին որոշակիորեն տեղեկացնում է, թե ի՞նչն է սիթքոմի երկրորդ եթերաշրջանից իր՝ հանկարծակի դուրս մնալու պատճառը: «Հարգելի հեռուստադիտողներ և «Դոմինո» սիտքոմի երկրպագուներ, ի պատասխան ձեր բազմաթիվ նամակների՝ տեղեկացնում եմ, որ ես այլևս նախագծում չեմ: Սիտքոմում չլինելու պատճառները շատ կարող են լինել, քանի որ ինչպես փորձն է ցույց տալիս, դերասանները տարբեր նախագծերից դուրս են մնում ամենաանհեթեթ պատճառաբանություններով, ինչ-որ տեղ նաև քմահաճույքով: Սա խորքային խնդիր է, որին առնչվում են և դեռ առնչվելու են բազմաթիվ արտիստներ, ուղղակի ոչ բոլորն են բարձրաձայնում այդ մասին, քանի որ շուկան փոքր է, բոլորը բոլորին ծանոթ, և հավանականությունը շատ փոքր է, որ իր իրավունքները գիտակցող և պաշտպանող արտիստի հետ խոշոր ընկերությունները կցանկանան աշխատել: Ես այդ արտիստներին էլ եմ հասկանում, քանի որ ոչ վաղ անցյալում ինքս հայտնվել եմ նման վիճակում: Ուղղակի գալիս է մի պահ, երբ լռելն անիմաստ է և պետք է պարզ ու հստակ ցույց տալ այն, ինչ իրական է՝ առանց էմոցիաների և չափազանցությունների»,-գրել էր դերասանուհին:

Aysor.am-ը կապ հաստատեց «Արմենիա» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանի հետ՝ հետաքրքրվելով, թե ինչո՞վ է պայմանավորված Ա. Գրիգորյանի՝ սիթքոմից դուրս մնալը, և իր գրառման մեջ նկատվող «իրավունքների ոտնահարման» վերաբերյալ ակնարկը որքանո՞վ է համապատասխանում իրականությանը: «Դա Աննա Գրիգորյանի անձնական էջն է և այդ էջում այս կամ այն գրառում կատարելը իր սեփական որոշումն է: Ես իր փոխարեն ոչինչ չեմ կարող ասել իր իսկ գրառման մասին, ենթադրություններ անել չեմ կարող: Համենայնդեպս, ես այդ գրառման մեջ անուններ չեմ նկատել, որպեսզի մտածեմ, որ հենց մեզ է վերաբերում և պետք է մեկնաբանել… Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչո՞ւ նա չկա «Դոմինոյի» նոր եթերաշրջանում, ապա դա էլ մեր ներքին խոհանոցն ու աշխատանքն է, որը մեկնաբանելու անհրաժեշտություն ևս չեմ գտնում:  Հեռուստատեսությունը մեծ օրգանիզմ է, որը, ինչպես ցանկացած կառույց, ունի իր ներքին կանոնակարգը, աշխատանքային գրաֆիկը, ինչի մասին մեկնաբանություններ տալու անհրաժեշտություն չկա»,-նշեց մեր զրուցակիցը:

Ռ. Մխիթարյանը զարմանք հայտնեց, թե ինչո՞ւ է բոլորին հետաքրքրում հենց Ա. Գրիգորյանի սիթքոմից դուրս գալը, այնինչ, նույն կարգավիճակում է նաև Լիկա Սալմանյանը: Չզլացանք և նրա հարցին պատասխանեցինք, որ կարգավիճակները տարբեր են. եթե Լ. Սալմանյանի դեպքում ի սկզբանե հստակեցված էր, որ նոր եթերաշրջանում չի լինելու և դերասանուհին էլ վրդովված գրավոր կամ բանավոր հայտարարություններ չէր արել, ապա այս դեպքում պատկերը բոլորովին այլ է. բացի գրավոր հայտարարությունը, աչքի էր ընկնում նաև այն, որ «Դոմինոյի» երկրորդ եթերաշրջանն ազդարարող արդեն իսկ նկարված շապիկից միանգամից անհայտացավ Աննա Գրիգորյանի լուսանկարը…

Ի դեպ, վերջին շրջանում Աննա Գրիգորյանին հանդիպում ենք նաև «Շանթ» հեռուստաընկերության ֆիլմերում և սերիալներում՝ «Որոգայթ», «Քարտ բլանշ»… Արդյոք սա կարող է, այսպես ասած, «հեռուստաճամբարի» փոփոխության հետևանք լինել՝ հարցին Ռ. Մխիթարյանը ժպիտով պատասխանեց. «Աննան ազատ մոդել-դերասանուհի է և կարող է երևալ ցանկացած այլ հեռուստաընկերությունում: Դա չի կարող խոչընդոտ հանդիսանալ մեզ համար: Ձեր նշած «Որոգայթ» գեղարվեստական ֆիլմում նկարահանվել է նաև Սոս Ջանիբեկյանը, ով «Դոմինո» սիթքոմի առանցքային կերպարներից է»:

Կփոխարինվի Աննա Գրիգորյանը նոր դերակատարով, թե ոչ՝ մեր զրուցակիցը չմանրամասնեց: Սակայն «Արմենիա» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերը վստահեցրեց, որ անակնկալներն առջևում են: «Նոր դերակատարուհի կներգրավվի, թե ոչ՝ գաղտնիք է: Հեռուստադիտողները հետևելով անոնսներին՝ շուտով կիմանան, թե ի՞նչ փոփոխություններ ու նոր անակնկալներ կլինեն Դոմինոյում: Համոզված եմ, որ մենք երկար չենք սպասեցնի»,-Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Ռուբեն Մխիթարյանը:    

 

Նելլի Մարգարյան

Движение «Нет “Западному Азербайджану”» приняло резолюцию и направило её политическим силам. TRIPP: кризис доверия и неопределённые перспективы. Сурен Суренянц Одной рукой дают, другой — забирают: «Паст»Дан старт «рисованию цифр»: где проводились опросы? «Паст»Почему Государственный симфонический оркестр Армении уклоняется от ответов на вопросы? «Паст»CNN: Трамп заявил, что его не беспокоит, станет ли Иран демократическим государствомДвижение «Нет “Западному Азербайджану”» организовало конференцию на тему: «Модели мира: гарантированный мир или “Западный Азербайджан”?»Катар предупредил о мировом кризисе и росте нефти до $150Стрельба на проспекте Баграмяна Еревана: Услышали звуки, выглянули в окно – никого не увиделиАльберт Паремузян – двукратный призер первенства России по джиу-джитсуИран заявил, что заранее предупредил страны Ближнего Востока, что базы США станут мишенямиНарек Карапетян: Мы создадим для сельчан пункты закупки по всей АрменииАзербайджан вывел воинские части на боевые позицииНовая акция в Yerevan Mall в преддверии 8 марта: Idram&IDBankUBPay и MoneyTO запустили переводы из Армении в Великобританию К весенним праздникам Ucom предлагает пакеты Unity на специальных условиях Начали перегружать суды с еще большей силой: «Паст»Армения в центре внимания авторитетного американского издания։ «Паст»Власти готовятся «нарисовать» цифры опросов: «Паст»Америабанк стал первой армянской компанией, включённой в список 100 крупнейших компаний Лондонской фондовой биржи, в составе Lion Finance GroupСурен Суренянц: «Не усилим границы с Ираном - впустим 30 миллионов азербайджанцев»Они хотят, чтобы мы исчезли․ Сурен СуренянцIDBank расширяет преимущества путешествий для обладателей премиальных картБесплатные звонки и SMS-сообщения от Ucom для абонентов, находящихся на Ближнем ВостокеНа пограничном пропускном пункте Армения – Иран километровые очереди из грузовиковМахмуд Ахмадинежад жив – телеграм-канал ColonelcassadАзербайджанцы построили укрытия вблизи границы, чтобы контролировать наши села — Арман ТатоянДепутаты парламента Армении одобрили ряд законодательных поправок к действующим законамИран сообщил о поражении американского эсминцаСрочная пресс-конференция Армана Татояна по вопросам безопасностиИзраиль собирается нанести удары по 16 селам и городам ЛиванаВ Иране сообщили, что церемония прощания с Хаменеи начнется сегодняКарта Love Is… от Юнибанка — культовый дизайн и путешествие на двоих в Париж «Табу» исторической памяти: «Паст»Начало политической консолидации: cовместная заявка «Крыльев единства» и «АйаКве»: «Паст»Рейтинг сравняется с землей, нужно спасти: «Паст»Все это является примерами избирательных взяток: «Паст»От полученных ранений скончалась также супруга покойного Верховного лидера Ирана ХаменеиАрхимандрит армянской церкви: Армян среди жертв в Иерусалиме нетДень благодарности для клиентов в филиале в Эчмиадзин: IDBankПосол Ирана: Мы уважаем подход Армении по диверсификацииФранция выразила «готовность защищать государства Персидского залива от Ирана»СК: В Армении арестовали обвиняемого в убийстве военнослужащего Нарека АкопянаУчастники инкубационной программы Ucom Fellowship посетили UcomСоболезнование лидера Движения «Всеармянский фронт», генерал-майора Аршака КарапетянаПоражение было следствием системы управления. «Паст» Шеф, ЕС деньги не отдал. «Паст»Как воздух и вода необходима новая программа прослушивания. «Паст»Растущий рейтинг Карапетяна может заставить систему пересмотреть правила игры. «Паст»«Загадка» АНИФ: что раскрывают официальные цифры. «Паст»