Ապրիլին կկայանա ՀՀ-ի, Վրաստանի, Իրանի և ՌԴ էներգետիկայի նախարարների հանդիպում
ОБЩЕСТВОՎրաստանում ապրիլի 11-13-ը տեղի է ունենալու Հայաստանի, Վրաստանի, Իրանի և Ռուսաստանի էներգետիկայի նախարարների հանդիպում: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը՝ անդրադառնալով Հա յաստանի տարածքով Իրանից Վրաստան գազի տարանցման մասին հարցին:«Ապրիլի 11-13-ը նախատեսվում է չորս նախարարների մակարդակով հանդիպում Վրաստանում: Տարվում են բավականին ակտիվ աշխատանքներ՝ Հայաստանն ավելի ակտիվ ներգրավվելու տարածաշրջանային ծրագրերին»,- ասաց նախարարը:
Յոլյանը հիշեցրեց, որ 2015-ի դեկտեմբերին արդեն նման հանդիպում տեղի է ունեցել Երևանում:
1
Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограничений
2
Ложная повестка искусственного государства. Аршак Карапетян
3
Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»
4
Армянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de Bruxelles
5
От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст»



