Սիրիայից ռուսական օդուժի հիմնական մասի դուրսբերումը կավարտվի առաջիկա օրերին
МЕЖДУНАРОДНОЕՍիրիայից ռուսական ավիամիավորման հիմնական մասի դուրսբերումը կավարտվի առաջիկա օրերին: Այդ մասին հայտնել Է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատար Վիկտոր Բոնդարեւը «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի կայքում հրապարակված հարցազրույցում:
«Կարծում եմ, որ այդ գործը շատ արագ կավարտվի, խստիվ այն ժամկետներում, որոնք սահմանել են գերագույն գլխավոր հրամանատարը եւ պաշտպանության նախարարը, այսօր-վաղը… Երկու-երեք օրվա ընթացքում կկատարենք առաջադրանքը»,-ասել Է Բոնդարեւը:
Նրա խոսքով՝ Սիրիայում իրականացված գործողության արդյունքներով՝ արդեն պարգեւներ Է ստացել 242 մարդ, իսկ ընդամենը կպարգեւատրվի 500-700 մարդ:
Մարտի 14-ին Վլադիմիր Պուտինը հրամայել Է մարտի 15-ից սկսել Սիրիայից ռուսական զորախմբի հիմնական մասի դուրսբերումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%
5
Ucom оценила экологические показатели своей деятельности



