Ի գիտություն տղամարդկանց. Եթե կինը լաց է լինում
ЛАЙФ1. Նախ փորձեք պարզել, թե լացող կինն ումն է: Եթե ինչ-որ մեկի կինն է, նրան սփոփելն անվտանգ չէ: Եթե կինը ոչ մեկինը չէ, ձեզ վերցրեք: Այդ դեպքում եթե նա շարունակում է լաց լինել, լիովին պարզ է, որ երջանկությունից է:
2. Երբ լաց է լինում ձեր կինը, նրան մենակ մի թողեք: Այլապես շուրջբոլորը մտածում են, թե ոչ մեկինը չէ: Նրա հետ առավելագույնս մտերիմ եւ ուշադիր եղեք: Նրանից հեռացեք ոչ ավելի, քան այն հեռավորության վրա, երբ նրա ձայնն արդեն լսելի չի լինի եւ նրան աչքից բաց մի թողեք. հեռադիտակ օգտագործեք:
3. Հարցեր, որոնք չի կարելի տալ արցունքոտ աչքերով կնոջը.
«Ի՞նչ ես ուզում»:
«Ո՞վ է մեղավոր»:
«Ի՞նչ անել»:
Առաջին հարցին պատասխանը ցավոտ հարված կլինի քսակին, իսկ մյուս երկուսինը` ինքնասիրությանը:
4. Կանանց արցունքներին ի պատասխան պետք չէ որեւէ տեղ փախչել: Պետք չէ որեւէ մեկին փրկել: Ոչ մեկին պետք չէ պատժել: Անպայման կպարզվի, որ պետք էր ճիշտ հակառակ կողմին փրկել եւ պատժել:
5. Տխուր կանանց նվերներ տալու պրակտիկան արատավոր է: Ավելի լավ է մի երկու թաշկինակ տվեք: Հիշեք, որ նվերներ պետք է տալ ուրախ կանանց:
6. Եթե պահպանել եք վերոհիշյալ բոլոր կանոնները, իսկ կինը շարունակում է լաց լինել ձեր ներկայությամբ եւ ուրիշի մոտ չի գնում, նշանակում է` իրոք ձեր սփոփանքի կարիքն ունի: Նրան տխուր, բայց ոչ շահագրգիռ դեմք ցուցադրեք: Դրա համար անհրաժեշտ կլինի հեռադիտակը մի կողմ դնել եւ ավելի մոտենալ:
7. Պարտադիր չէ լսել, թե ինչ է ասում լացող կինը: Գլխավորը դադարների ընթացքում հոգոց հանել եւ դրանց արանքում քնքշորեն գրկել:
8. Բարձրագույն պիլոտաժի դրսեւորում կլինի չսափրված այտով արցունքի կաթիլ սահեցնելը: Այդ պահին կինը մոռանում է սեփական տհաճությունների մասին եւ սկսում է վախեցած սփոփել ձեզ:
Աղբյուրը` NEWS.am STYLE



