10 վտանգավոր նշաններ, որ ձեզ հոգեթերապեւտ է պետք
ЛАЙФՎերջին շրջանում դեպրեսիաներն ու սթրեսները այնքան են շատացել, որ երևի չես հանդիպի մեկի, ով իդեալական հոգեվիճակում լինի։ Սակայն երբեմն մենք չեն նկատում վտանգավոր նշանները եւ ամեն ինչ սթրեսի վրա են գցում, այնինչ արդեն հոգեթերապեւտի դիմելու ժամանակն է։
Ձեր քունն անընդհատ խախտվում է, չեք կարողանում քնել, հետո էլ առավոտյան չեք ցանկանում արթնանալ։ Երբեմն ողջ օրը քնած եք անցկացնում։
Ձեզ նյարդայնացնում է այն, ինչ առաջ շատ էիք սիրում։ Դուք սկսել եք չարաշահել այն, ինչը՝ կարեւոր չէ, գուցե ալկոհոլը, ծխախոտը կամ դեղամիջոցները։
Ձեզ ամեն ինչ կատաղեցնում է։
Ձեզ թվում է, թե աշխարհը ձեր դեմ է շրջվել։
Դուք անընդհատ ամոթի եւ մեղքի զգացում ունեք։
Ձեր սխալները ձեզ աններելի են թվում, չեք կարողանում ձեզ ներել։
Դուք անընդհատ հոգնածություն եք զգում։ Ինչ անում եք՝ այդ զգացումը չի անցնում։
Չեք կարողանում կենտրոնանալ։ Ամեն ինչ մոռանում եք, ոչ մի գործի վրա չեք կենտրոնանում։
Ախորժակը փոխվել է, սկսել եք կտրուկ ավելի շատ կամ աելի քիչ ուտել։
Հիպերակտիվություն։ Չեք կարողանում տեղում նստել, անընդհատ ուզում եք ինչ-որ բան անել։ Անընդհատ մտածում եք, թե որն է կյանքի իմաստը, ֆիքսվում եք դրա վրա։
Պատրաստեց Past.am-ը:



