Ինչպես գարնանը խուսափել վարակներից
ЛАЙФԳարունն արդեն գրավել է իր լիիրավ դիրքերը, բնությունն արթնանում է, եղանակը` տաքանում, մարդիկ ցանկանում են արագ ազատվել տաք հագուստներից ու վայելել արեւը: Սակայն պետք է հիշել, որ գարունը հիվանդանալուն նպաստող եղանակ է, եւ պետք է այնպես պատրաստվել, որպեսզի հիվանդությունները ձեր կողքով անցնեն:
Այսպիսով, 4 խորհուրդ, որոնք կօգնեն գարնանն առողջ մնալ:
1,Վիտամիններով հարստացրեք օրգանիզմը
Գարնան սկզբին մեր օրգանիզմը դեռ շատ թույլ է, ինչն անդրադառնում է թե արտաքինի, թե առողջության վրա: Դրա համար հատկապես գարնան սկզբին սկսեք վիտամիններով հարուստ սնունդ ընդունել, մասնավորապես` ձուկ, մրգեր, բանջարեղեն, հրաշալի է նաեւ նարինջի, խնձորի, գազարի, բազուկի թարմ հյութը:
2,Մաքրվեք
Այս շրջանում օրգանիզմը հատկապես «կեղտոտ» է լինում, մաքրեք այն, հատկապես` աղիները: Օգտագործեք հնդկաձավար, դդումի հյութ խմեք:
3,Ակտիվացեք
Գարնան սկիզբը հիանալի ժամանակ է` սպորտով զբաղվել սկսելու համար: սկսեք սպորտով, յոգայով զբաղվել, լողի գնացեք, դա եւս կօգնի առողջ մնալ:
4,Կյանքին լավատեսորեն նայեք
Գարունը լավ անցկացնելու եւ առողջ լինելու կարեւորագույն գրավականներից մեկը լավ տրամադրությունն է: Փորձեք միշտ լավատես լինել, ամեն ինչին լավատեսորեն նայեք:
Պատրաստեց Past.am-ը:



