Օբաման հայտարարել է, որ գնահատում է իր չքնաղ կնոջ կազմվածքը
ЛАЙФ1in.am-ը գրում է.
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ գնահատում է իր չքնաղ կնոջ` Միշելի կազմվածքը: Այս մասին նա ասել է Time պարբերականի հետ հարցազրույցում:
ԱՄՆ նախագահը մասնավորապես պարբերականի հետ քննակել է խնդիրները, որոնց հետ հաճախ բախվում են աղջիկները: «Երբ դուք երկու դուստրերի հայր եք, ավելին եք նկատում»,- ասել է նա:
Օբամայի խոսքերով` երիտասարդ կանայք հսկայական ճնշում են զգում իրենց արտաքինի հետ կապված: Խոսելով իր դուստրերի մասին` նախագահն ընդգծել է, որ Մալիան և Սաշան ունեն «բարձրահասակ շքեղ մայրիկ` կազմվածքով, որը գնահատում է հայրը»: Ըստ նրա` դա հավանական է` օգնում է դուստրերին իրենց արտաքինի նկատմամբ վերաբերմունքի հարցում:
«Ես իսկապես կարծում եմ, որ երիտասարդ սերնդի համար մշակույթը շատ ավելի է փոխվում: Այն, ինչ տեսնում են սպիտակամորթ, լատինաամերիկացի կամ թխամաշկ երեխաները որպես գեղեցկության էտալոն, ավելի լայն է, քան իմ մանուկ ժամանակ»,- հավելել է նա:



