Լոնդոնի եւ Ֆրանկֆուրտի սակարանները համաձայնության են հասել միաձուլման շուրջ
МЕЖДУНАРОДНОЕԼոնդոնի LSE սակարանը եւ Ֆրանկֆուրտում վերջինիս մրցակից Deutsche Boerse-ը համայձանության են հասել միաձուլման շուրջ:
Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին, միաձուլման արդյունքում ի հայտ կգա աշխարհի խոշորագույն սակարաններից մեկը՝ մոտավորապես 30 միլիարդ դոլար արժողությամբ:
Սակարանների ներկայացուցիչները նշում են, որ գործարքը թույլ կտա տարեկան խնայել շուրջ 500 միլիոն դոլար:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել Է, միաձուլման արդյունքում Գերմանիայի սակարանի բաժնետերերը կստանան բաժնետոմսերի 54,4 տոկոսը, իսկ LSE-ի սեփականատերերը՝ 45,6 տոկոսը:
Գործարքի գծով երկու գործընկերներն Էլ հուսով են, որ ապագա միաձուլումը թույլ կտա ավելի արդյունավետ մրցակցել ԱՄՆ-ի եւ Հոնկոնգի սակարանների հետ:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%
5
Ucom оценила экологические показатели своей деятельности



