Օսկանյանի հայտարարությունը Փաշինյանին ապրիլմեկյան կատակ է հիշեցնում
ПОЛИТИКАԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին ապրիլմեկյան կատակ է հիշեցնում ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանի այն հայտարարությունը, թե իր կուսակցության օրակարգում լինելու է 2008 թվականի մարտի 1-ի բացահայտումը:
«Այսօր ապրիլի մե՞կն է»,- արձագանքեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը լրագրողներից մեկի հարցին Օսկանյանի հայտարարության վերաբերյալ:
«Եկեք չմոռանանք` ով ով է: Վարդան Օսկանյանը, եթե նույնիսկ կուսակցություն բացի և որոշի նոտարով փոխել իր անուն-ազգանունը, դա չի նշանակում, որ ինքը Վարդան Օսկանյանը չէ, ով 2008 թվականի մարտի 1-ին մահվան դատավճիռներ էր հրապարակում Բաղրամյան 26-ում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ բացատրելով, որ չի պատրաստվում որևէ համագործակցություն ունենալ Օսկանյանի հետ:
«Եթե ասում եմ, որ ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել, չի նշանակում, որ Վարդան Օսկանյանը, Արթուր Բաղդասարյանը կամ Սերժ Սարգսյանը, Տիգրան Թորոսյանը, Հովիկ Աբրահամյանը, Ռոբերտ Քոչարանը, Սամվել Ալեքսանյանը, Գագիկ Ծառուկյանը .... որևէ մեկը չի մոռացվել: Ես ինքս ինձ համար բացառում եմ որևէ համագործակցության ձև մարտի 1-ի ոճրագործների և նրանց սպասարկուների հետ: Օսկանյանին ես շատ ուղիղ դասում եմ և´ առաջին, և´ երկրորդ խմբի մեջ, և իմ վերաբերմունքն այս առումով չի փոխվել»,- ասաց պատգամավորը՝ հիշելով, որ ՀԱԿ-ի հետ առաջին հակասությունը եղավ այն բանից հետո, երբ 2012 թվականին Վարդան Օսկանյանին կալանավորելու որոշում էր կայացվել:
Լիլիթ Լալայան



