Լևոն Զուրաբյանը՝ Նիկոլ Փաշինյանի առաջարկի մասին (տեսանյութ)
ПОЛИТИКАԱյսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը Facebook-ի իր էջում հրապարակել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գրությունը «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին՝ ապրիլի 17-ին Հրազդան քաղաքում կայանալիք ընտրություններում իր թեկնածությունը առաջադրած, նույն խմբակցության ցուցակի 13-րդ համարի տակ գրանցված, նախկին քաղբանտարկյալ, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանի կողմից առաջադրված մարդկանց՝ ընտրական հանձնաժողովի անդամ նշանակելու վերաբերյալ։ «Հուսամ՝ ոչ մի խնդիր չի առաջանա, առավել ևս, որ ԱԺ ում ներկայացված ՀԱԿ խմբակցության 7 պատգամավորներից 4-ն արդեն իսկ կողմ են արտահայտվել»,- գրել է Ալեն Սիմոնյանը։
Քիչ առաջ Ազգային ժողովում լրագրողները փորձեցին Լևոն Զուրաբյանից հետաքրքվել, թե ինչպիսին է վերջինիս արձագանքը Փաշինյանի գրությանը:
Նախ՝ պատգամավորը տրամադրված չէր մեկնաբանելու, նրան առավել հետաքրքեց, թե արդյոք այդ գրությանն անդրադարձ է եղել մամուլում և մասնավորապես ով է գրել այդ մասին: Զուրաբյանն ասաց, որ դիրքորոշում կհայտնեն առաջիկայում, իսկ երբ լրագրողները համառեցին, ՀԱԿ պատգամավորն ասաց. «Շատ լավ, նորմալ դիրքորոշում ունենք, բայց այդ դիրքորոշման մասին բոլոր մանրամասները շուտով կստանաք»:
Լիլիթ Լալայան
Մանրամասները՝ տեսանյութում



