Վենետիկի հանձնաժողովը մտահոգվել է. գուցե տեսախցիկ տեղադրելը թանկ է. Փոստանջյան (տեսանյութ)
ПОЛИТИКАԱյսօր խորհրդարանական խմբակցություններն ԱԺ-ում հանդիպումներ են ունենում Վենետիկի հանձնաժողովի հետ, որի շրջանակում այսօր «Ժառանգություն» կուսակցութունից մասնակցել են խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը և կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Հանդիպումից հետո «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը տեղեկացրեց, որ հանդիպմանը ներկայացրել են Ընտրական նոր օրենսգրքի վերաբերյալ իրենց դիրքորոշումն ու խնդրահարույց հարցերը:
Փոստանջյանը տեղեկացրեց, որ մասնավորապես ուշադրություն են հրավիրել ընտրացուցակների հրապարակմանը և ազգային փոքրամասնությունների խնդրին: Բացի այդ, խոսվել է ընտրատարածքներում տեսախցիկներ տեղադրելու մասին, ինչին արձագանքել է հանձնաժողովը, թե արդյոք տեսախցիկների տեղադրումը թանկ խնդիր է, միգուցե չապահովեն:
Մանրամասները՝ տեսանյութում.
Լիլիթ Լալայան



