Ереван, 02.Февраль.2026,
00
:
00
ВАЖНО


Արցախի խորհրդարանական կապերի մեջ առանձնահատուկ տեղ ունի եվրոպական ուղղությունը. Աշոտ Ղուլյան

ОБЩЕСТВО

 Բելգիայի Թագավորության Ֆլանդրիայի խորհրդարանական պատվիրակությունը մարտի 14-16-ն Արցախում է: Ինչպես տեղեկացրին ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից, այցի ծրագրի մեկնարկին պատվիրակության անդամները ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Դավիթ Մելքումյանի  ուղեկցությամբ այցելել  են Ստեփանակերտի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների շիրմաքարերին:

Մարտի 15-ին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Ֆլանդրիայի խորհրդարանական պատվիրակությանը, որի կազմում են Բելգիայի Սենատի առաջին փոխնախագահ Կարլ Ֆոնլաուվեն Ֆլամանդական խորհրդարանի անդամներ Կարիմ ֆոն Օվերմեյերը, Վարդ Քեննեսը, Մարկ Հենդրիքսը, պրոֆեսոր Փոլ Միրթսը: Պատվիրակությանն ուղեկցում են այցի կազմակերպիչ՝ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանը եւ ՀՀ ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը:

Ողջունելով հյուրերին` Աշոտ Ղուլյանն ընդգծել է, որ Արցախի խորհրդարանական կապերի մեջ եվրոպական ուղղությունն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում, իսկ Բելգիայի տարբեր մակարդակի խորհրդարանականների հետ հանդիպումներն ավանդույթ են դառնում: Ազգային ժողովի նախագահը կարեւորել է Ֆլանդրիայի խորհրդարանականների հետ շփումներն ու կապերը՝ օրենսդրական փորձի ու մշակույթի փոխանակման տեսանկյունից եւ համոզմունք հայտնել, որ այն օգտակար կարող է լինել Արցախի համար:

Այնուհետեւ հանդիպումն ընդլայնված ձեւաչափով շարունակվել է Ազգային ժողովի նիստերի մեծ դահլիճում՝ օրենսդիր, գործադիր և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ: Իր ելույթում Աշոտ Ղուլյանն ուսանելի է համարել Ֆլամանդական խորհրդարանի գործընկերների՝ ազգային ինքնության պահպանման ուղղությամբ երկարատեւ ու հետեւողական պայքարը, որն, ի տարբերություն մեր տարածաշրջանի,  արտահայտվում է ազգերի կողմից իրենց իրավունքների համար տարվող քաղաքակիրթ երկխոսության միջոցով:

Ֆլամանդական խորհրդարանի անդամ Կարիմ Օվերմեյերի խոսքերով, այս այցը խորհրդանշում է այն համակրանքը, որ իրենք ունեն Արցախի՝ երիտասարդ ժողովրդավարության հանդեպ: «Արցախը ոչ միայն  ամրոց է Հայաստանի, այլ նաեւ՝ Եվրոպայի համար»,- ընդգծել է  նա:

«Ես Արցախը համարում եմ քրիտոնեական աշխարհի մաս, որին ինքս եմ պատկանում»,- նշել է Ֆլանդրիայի օրենսդիր մարմնի մեկ այլ ներկայացուցիչ Վարդ Քեննեսը: Ֆլամանդական խորհրդարանի անդամ, Մեխելենի փոխքաղաքապետ Մարկ Հենդրիքսն իր ելույթում խոսել է Մեխելի հայ համայնքի ունեցած դերի մասին ու կարեւորել հնարավոր համագործակցությունը:

Իր ելույթում սենատոր Կարլ Ֆոնլաուվեն կարեւորել է ժողովրդավարության եւ ինքնության արժեքների՝ քաղաքականության մեջ ունեցած նշանակությունը: Անդրադառնալով Ֆլանդրիայի ու Արցախի ժողովուրդների՝ ազգային ինքնության պահպանման համար պայքարին՝ սենատոր Ֆոնլաուվեն մասնավորապես ընդգծել է. «Ես չեմ կարող համեմատել ինքնության համար ֆլամանդական խաղաղ պայքարը Լեռնային Ղարաբաղում ստեղծված բարդ իրավիճակի հետ: Դժվար է պատկերացնել, որ նման հանդիպում շուրջ երեսուն տարի առաջ հնարավոր չէր կազմակերպել զուտ այն պատճառով, որ այստեղ պատերազմ էր»:

Հանդիպման արդյունքներով ուրվագծվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներն ու ընդգծվել համատեղ հեռանկարային ծրագրերի իրականացման, մասնավորապես, ապակենտրոնացված համագործակցության կարեւորությունը:

Օրվա երկրորդ կեսին նախատեսվում են պատվիրակության հանդիպումները ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի եւ Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ, ինչպես նաեւ այցելություն կրթական հաստատություններ ու պատմա-մշակութային կենտրոններ:

Այցի արդյունքները Ֆլանդրիայի խորհրդարանականները կամփոփեն մարտի 16-ին ծրագրված մամուլի ասուլիսին:

 

Начальники ГШ Армении и Индии обсудили вопросы сотрудничестваПредставители омбудсмена Армении посетили УИУ «Армавир» и «Горис»Власти Азербайджана убрали из конституции Нахиджевана названия Московского и Карсского договоровТрамп назвал ведущего «Грэмми» Ноа жалким после слов о нем и ЭпштейнеАрмянский стиль в лицах: шпаргалки и ходы для зимних выходов «У литературы нет воспитательной функции»: юбилейный вечер Руслана СагабалянаЗеленский — о переговорах в Абу-Даби: рассчитываем на активность СШАВ Армении автодороги межгосударственного и республиканского значения открытыАрмавир сказал «нет» расколу Армянской Апостольской Церкви (Фото, видео) «Европа не придёт нас спасать»: Арман Гукасян о реальной политике Все приспешники должны помнить: никакая власть не вечна։ «Паст»Арцах уничтожен, очередь за Сюником: от этнической чистки к выдавливанию армян. Сурен Суренянц Бывший министр обороны РА: в рамках сотрудничества с Россией Армения получала оружие по льготным ценам и даже бесплатно Круглый стол «Традиционные ценности в Армении: угрозы и вызовы»Действия властей ведут к быстрой утрате реального суверенитета Армении: «Паст»Как избежать «подливания воды на мельницу» властей? «Паст»Конференция «Комитета по защите Армянской Апостольской Церкви и христианства» в Братиславе Около половины налогов, уплачиваемых крупными налогоплательщиками, обеспечивают 50 компаний: «Паст»Захарова напомнила о «танце Пашиняна» в Карабахе, комментируя обвинения в адрес ОДКБЭкс-сотрудника института ядерной физики приговорили к семи годам колонии за фейки об армии РоссииReuters: Спецпредставитель Путина прилетит в Майами перед переговорами в Абу-ДабиФильм о Мелании Трамп провалился на премьере в ШотландииBloomberg сообщил о возможной смене подхода ЕС к санкциям против российской нефтиMAC запускает новую коллекцию «Powder Kiss»: матовые губы мечтыRalph Lauren превращает Рокфеллер-центр в ледяной оазис Олимпиады«Если ты не можешь защитить границы своей страны — не перекладывай эту проблему на других»: Айк Наапетян — Пашиняну Пашинян, изменив внешний стратегический курс страны с России на Запад, разрушил нашу систему безопасности — Суренянц Встреча с наследием: визит в Дом музей КомитасаIdram и WeChat Pay запускают стратегическое партнерство в АрменииPolitico: Франция первоначально была против внесения КСИР в список террористовРейс из Краснодара в Ереван отмененAP: число погибших из-за последствий снежной бури в США выросло до 85 человекМИД РФ: Брюссель рано или поздно потребует от Еревана антироссийского курса The Times: Британия внесет КСИР в список запрещенных организацийИзвестные политики и эксперты обсудили новые вызовы безопасности Армении. Новый уникальный интерактивный формат круглого стола. Имена победителей третьего тура конкурса Junius известныКинопоказ «Вазген. Последний полководец» в День АрмииВопрос о лишении их сана должен быть решен немедленно: «Паст»TRIPP — это большая авантюра и договоренность за спиной Армении. С любовью слушают ложь, которую... хотят услышать: «Паст»На самом деле пенсия не повысилась, а снизилась: «Паст»Почему прокуратура нарушает закон и не приносит извинений? «Паст»РПЦ обеспокоена вмешательством властей Армении в дела Армянской апостольской церкви«Свобода»: ЕС одобрил выделение Армении 20 млн евро из Европейского фонда мираИстинный праздник духа: Абрам Овеян поздравил Вооруженные силы Армении Память, которая объединяет: Евразия в центре акции «БлокАда 872»ЕК выделила странам Балтии и Польше €113 млн на защиту критической инфраструктурыДоктрина «Западного Азербайджана», по сути, совпадает с навязываемой властями концепцией «Четвёртой Республики» Армения и Кувейт обсудили перспективы сотрудничества в технологическом сектореАмериканский техногигант Amazon анонсировал сокращение 16 000 рабочих мест