Ինչ է ասում հայրանունը կնոջ մասին
ЛАЙФՄարդու հայրանունն էլ, անունի նման, մարդու մասին կարեւոր տեղեկատվություն է պարունակում։ Գիտնական Բորիս Հիգիրը արդեն 30 տարի ուսումնասիրում է մարդկանց հայրանունները։ Նա վստահ է, որ հայրանունն ազդում է կնոջ բնավորության վրա։
Ալեքսանդրովնա
Նրանք աշխատասեր են, սիրում են անել այնպես, ինչպես իրենք են ուզում, բարի են, բայց բռնկվող։ Նրան գրավելու համար միայն քնքշությունը կօգնի, կոպտություն չեն հանդուրժում։
Բորիսովնա
Նրանք արտաքինով մորն են նմանվում, բնավորությամբ՝ հորը։ Նրանք չափազանց ինքնավստահ են, բռնկուն, համառ։ Սակայն միեւնույն ժամանակ նրանք ճկուն ուղեղ ունեն, նպատակասլաց են ու աշխատասեր։
Վիկտորովնա
Նրանք կանացի են, գեղեցիկ ու գրավիչ։ Նրանց համար կարեւորը ընտանիքն է, նրանք սիրով տրվում են տնային գործերին, լավ տնային տնտեսուհիներ են։ Երբեմն կարող են նախանձ լինել ուրիշների հաջողությունների նկատմամբ։
Վլադիմիրովնա
Շփվող են, շատ շրջապատ ու ընկերներ ունեն, բայց ոչ մտերիմ ընկերուհիներ։ Նրանք տաղանդավոր են, աշխատասեր, պատասխանատու։ Նրանք կարեւորում են տղամարդկանց ուշադրությունը։
Գրիգորեւնա
Շփվող են, ընկերասեր, նվիրված։ Մի քիչ փակ են, չեն բացվում մարդկանց առաջ, եթե խիստ մտերիմ չեն։ Նաեւ հյուրասեր են։
Իվանովնա
Արտաքինից հանգիստ ու զուսպ են, սակայն արտաքին սառնության հետեւում բավականին էմոցիոնալ կին է թաքնված։ Նրանք հաշվարկված են, հեռատես, ոչ ոքի մոտ չեն թողնում։ Նրանք լավ ինտուիցիա ունեն, հավատում են երազներին, գուշակություններին եւ այլն։ Նրանք լավ տնային տնտեսուհի են ու համեղ են պատրաստում։
Միխայլովնա
Համբերատար են, բարեհոգի, զիջող, սակայն նաեւ զգայուն ու նուրբ, հեշտ են ուրիշի ազդեցության տակ ընկնում։ Միշտ իրենց առաջադրանքները հիանալի կատարում են։
Ռոմանովնա
Նպատակասլաց են, համառ, աշխատասեր, սիրում են հասնել իրենց ուզածին։ Սառը եւ գործնական կանայք են, որոնք փոքրուց սովոր են ինքնուրույն լինել, առանց խորհրդի կարողանում են լուրջ որոշումներ կայացնել։
Սերգեեւնա
Ի ծնե լավատես են, կենսասեր, ոչ մի խնդիր նրանց վատատես չի կարող դարձնել։ Նրանք ամենաբարդ իրավիճակում դրական կողմեր են գտնում։ Նրանք բարեկիրթ են, կարիեային ամբիցիաներ չունեն, ցանկանում են երջանիկ կյանքով ապրել ու վերջ։
Յուրեվնա
Նրանք խելացի են, կիրթ, գրագետ, հետաքրքիր զրուցակից են։ Կարողանում են իրենց շահը գտնել ու ստանալ։ Սիրում են ուշադրության կենտրոնում լինել, կարողանում են ղեկավարել իրենց զգացմունքները, հավատում են գուշակություններին։
Պատրաստեց Past.am-ը:
1
«Это не нейтралитет, это лицемерие»: Ваге Акопян - Европейскому Союзу: «Паст»
2
Очередной митинг: чем недовольны сотрудники государственных структур? «Паст»
3
Почему власти «паникуют»? «Паст»
4
Какие аудиозаписи и документы собирается опубликовать бывший министр обороны? «Паст»
5
А к Вагаршаку Арутюняну у правоохранительных органов нет вопросов? «Паст»



