Ատամի մածուկը միայն սպիտակ ժպիտ ունենալու համար չէ
ЛАЙФՀետաքրքական է, որ սովորական ատամի մածուկը օգտագործվում է ոչ միայն ատամները մաքրելու համար: Այս կախարդական միջոցը կարող է մի շարք չնախատեսված դեպքերում խնդիրների իսկական լուծում դառնալ:
Եվ այսպես՝
Ատամի մածուկի ոչ մեծ քանակությունը կարող է օգտակար լինել մարմնի վրա առաջացած հեմատոմայի բուժման համար: Եթե մածուկը քսեք այդ հատվածում, ապա հաշված րոպեներ անց հեմատոման կարող է անհետանալ:
Հերպեսի վրա թույլ մածուկի շերտը կարող է չորացնել մաշկը՝ ստեղծելով պաշտպանական շերտ:
Ատամի մածուկը մաշկի վրա առաջացած բազմաթիվ կորիակների առաջին թշնամին է համարվում: Խորհուրդ է տրվում նման դեպքերում կորիակների վրա մածուկը քսել գիշերը՝ քնելուց առաջ:
Ոչ մեծ վերքերի ժամանակ ատամի մածուկը ևս կարող է օգտակար լինել՝ փոխարինելով յոդին կամ արյունահոսությունը դադրեցնող այլ միջոցներին: Այն կարելի է նաև օգտագործել ոչ մեծ մակերևույթով այրվածքների դեպքում:
Մժեղների խայթոցից առաջացած ոչ դուրեկան քորը ևս կարելի է հաղթահարել ատամի մածուկի միջոցով:
Ատամի մածուկի բաղադրությունը համարժեք է մազերի հարթեցման համար նախատեսված քսուքներին: Խիզախորեն օգտագործեք այն մազերի հարդարման համար:
Փխրուն եղունգների վերականգնման համար ևս ամենօրյա խնամքի կարևոր միջոցներից կարող է լինել ատամի մածուկը:
Ձկան, սոխի և սխտորի ոչ ցանկալի բույրերը ևս կարելի է չեզոքացնել ատամի մածուկի միջոցով:
Ատամի մածուկը հիանալիորեն մաքրազերծում է նաև սեղանի սպասքը: Մածուկը, քսելով ամանի վրա 2-3 ժամ հետո, կարելի է ստանալ նախնական վիճակը:
Ատամի մածուկով կարելի է մաքրել նաև խամրած սալիկները: Թանկ է, բայց արդյունավետ է:
Սանհանգույցի հիգիենայի պահպանման գործում ևս մածուկի դերակատարությունը կարող է անգնահատելի լինել:
1
«Это не нейтралитет, это лицемерие»: Ваге Акопян - Европейскому Союзу: «Паст»
2
Очередной митинг: чем недовольны сотрудники государственных структур? «Паст»
3
Почему власти «паникуют»? «Паст»
4
Какие аудиозаписи и документы собирается опубликовать бывший министр обороны? «Паст»
5
А к Вагаршаку Арутюняну у правоохранительных органов нет вопросов? «Паст»



