Չինաստանում զբոսանավի խորտակման զոհերի թիվը հասել է 65-ի
ОБЩЕСТВОՉինաստանի Հուբեյի նահանգում Յանցզի գետում «Արեւելքի աստղ» զբոսանավի խորտակման զոհերի թիվը հասել է 65-ի: Այդ մասին հունիսի լույս 4-ի գիշերը հաղորդել է տեղական CCTV հեռուստաալիքը:
Ավելի վաղ հաղորդվել էր արտակարգ պատահարի հետեւանքով 26 զոհվածների մասին:
Հեռուստաալիքի տվյալներով՝ եւս 39 մարմին ջրից դուրս է բերվել Երեւանի ժամանակով ժամը 04:00-ի դրությամբ:
Նավի խորտակման վայրում շարունակվում է ընդգրկուն որոնողա-փրկարարական գործողությունը, որին մասնակցում է շուրջ 4 հազար մարդ եւ 110 նավեր: Ներկայում պատահարի վայրում աշխատում են 180 ջրասուզակներ: Բացի այդ, օդից ողբերգության վայրի նկատմամբ դիտարկում իրականացնելու համար ուղարկվել են հինգ ուղղաթիռ եւ Իլ-76 փոխադրական ինքնաթիռ: Գերծողությունն իր հսկողության տակ է առել ՉԺՀ-ի վարչապետ Լի Կեցյանը:
Նավը խորտակվել Է հունիսի 1-ին՝ տեղական ժամանակով ժամը 21:28-ին (Երեւանի ժամանակով ժամը 17:28-ին): Այն Նանկինից ուղեւորվում Էր Չունցին: Նավի վրա եղել Է 458 մարդ, ներառյալ 406 ուղեւոր, անձնակազմի 47 անդամ եւ տուրիստական գործակալությունների 5 աշխատակից: Նավապետը եւ գլխավոր ինժեները հայտնել են, որ խորտակումից առաջ նավը ենթարկվել Է ցիկլոնի հարվածին: Պատահածից հետո նավապետն ու ինժեները ձերբակալվել են ու հարցաքննվել:
«Արեւելքի աստղը» ոչ մեծ զբոսանավ է՝ 2,2 տոննա ջրատարողությամբ: Դրա երկարությունը 76,5 մետր է, բարձրությունը՝ 11 մետր: Այն պատկանում է Chongqing Eastern Shipping Corporation ընկերությանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



