Դպրոցականը փորձել է էքստրեմալի հնարքը կրկնել եւ բարձրահարկի տանիքից վայր է ընկել
ОБЩЕСТВОՄոսկվայի Գորկու փողոցում գտնվող խարխուլ ու լքված բարձրահարկը վաղուց վատ համբավ ունի։ Այն արդեն 30 տարի է՝ դատարկ է, եւ այդտեղ հաճախ են դեռահասներ մահանում։
Եւս մեկը՝ 13 տարեկան երեխան երեկ շինության զոհն է դարձել։ 13-ամյա Տոլյան ընկերների հետ բարձրացել են շենքի տանիքին՝ մեծահասակներից թաքնվելու համար, նրանց հետ ալկոհոլ է եղել։ Այստեղ նրանք կոկտեյլներ են խմել, սկսել մարզվել։ Տոլյան ցանկացել է կրկնել հայտնի էքստրեմալի հնարքներից մեկը, որը կախվում է տանիքի թիթեղից ապա հետ թռչում։
Արդյունքում 13-ամյա տղան կախվել է տանիքից, սակայն հետ թռչել չի կարողացել՝ սահել է եւ ցած ընկել։ Տղան տեղում մահացել է։ Հայտնի է, որ տղան սիրում էր սպորտով զբաղվել, հատկապես՝ էքստրեմալ սպորտով։
Պատրաստեց Past.am-ը:
1
Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограничений
2
На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалас...
3
Ложная повестка искусственного государства. Аршак Карапетян
4
Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»
5
Армянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de Bruxelles



