Ինչպես ճիշտ լողացնել երեխային․ ամուր քնի երեկոյան արարողակարգ
ЛАЙФԵթե փոքրիկը լավ է քնում, նա առողջ ու ամուր է մեծանում։ Սակայն նրան քնեցնելը բավական բարդ գործ է։ Այս հարցում, հատկապես նորածինների պարագայում, օգնում է երեկոյան նրան լողացնելը։ Իսկ ինչպես է պետք փոքրիկին ճիշտ լողացնել, որպեսզի նա ամուր քնի։
Տարրայի մեջ կիսով չափ ջուր լցրեք, հետեւեք, որպեսզի ջրի ջերմաստիճանը լինի 36 °C — 37 °C, կարող եք ջրի ջերմաստիճանը չափել ջրային ջերմաչափերով, եթե չունեք՝ ձեռքով չափելով էլ կկողմնորոշվեք։ Լոգարանում օդի ջերմաստիճանը պետք է լինի 24 °C։ Ուշադրություն դարձրեք այն միջոցներին, որոնցով լողացնում եք փոքրիկին, ընտրեք այնպիսի խնամքի միջոցներ, որոնք չեն չորացնում մաշկը։ Լավ են այն միջոցները, որոնք կազմում երիցուկ կա։ Ջրի մեջ երեխայի սիրելի խաղալիքները լցրեք, այդպես նրա համար ավելի հետաքրքիր կլինի լոգանք ընդունելը, կարող եք փրփուր ավելացնել, նա կուրախանա։
Լողացնելուց հետո երեխային փաթաթեք տաք սրբիչով, զգուշորեն չորացրեք նրան՝ մերսողական շարժումներով։ Հատկապես մարմնի ծալքերը լավ չորացրեք, որպեսզի չկարմրի։ Կարող եք այդ հատվածները մանկական յուղով կամ ցանափոշիով մշակել։ Քնելուց առաջ կարող եք փոքրիկին մերսել, դա նույնպես կհանգստացնի նրան։ Լողացնելուց հետո փոքրիկին որեւէ խմիչք տվեք՝ ջուր, հյութ եւ այլն։ Այս արարողակարգից հետո փոքրիկը հանգիստ կքնի։
Պատրաստեց Past.am-ը:



