Մեկ օրում Սիրիայում հրադադարի ռեժիմը խախտվել է 14 անգամ
МЕЖДУНАРОДНОЕՆախորդ օրվա ընթացքում Սիրիայում հրադադարի ռեժիմը խախտվել է 14 անգամ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով «ՏԱՍՍ» գործակալությանը, մասնավորապես, Լաթակիայում գրանցվել է հրադադարի ռեժիմի խախտման 5 դեպք, նույնքան արձանագրվել է Հալեպում և այլ քաղաքներում: Հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ իր պաշտոնակն կայքում տվյալներ է հրապարակել ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Սիրիայում կրակի դադարեցման մասին համաձայնությունն ուժի մեջ մտել փետրվարի 27-ին` կեսգիշերին: Կրակի դադարեցման մասին համաձայնությունը ձեռք է բերվել ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև: Պայմանավորվածությունը չի ներառել «Իսլամական պետութուն» և «Ջաբհաթ ալ Նուսրա» ահաբեկչական խմբավորումներին:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%
5
Ucom оценила экологические показатели своей деятельности



