Պրիանկա Չոպրայի գեղեցկության գաղտնիքները․ընդամենը 2 բաղադրիչ և ոչ մի կնճիռ
ЛАЙФLife.panorama.am-ը գրում է.
Բոլիվուդի ամենահայտնի դերասանուհի, երգչուհի, Պրիանկա Չոպրան հայտնի է իր գեղեցկությամբ, ով 2000թ․-ին դարձավ Միսս աշխարհ։ Պրիանկա Չոպրան առաջին հնդիկ կինն է, ով դարձել է GUESS-ի դեմքը։
Իր 15-ամյա կարիերայի ընթացքում 33-ամյա դերասանուհին սովորել է բազում խորհուրդներ և հնարքներ՝ իր գեղեցկությունը պահպանելու համար։
Մաշկի խնամքի առաջին կանոնը Պրիանկայի համար մաշկի խոնավեցումն է։
«Խոնավեցում, խոնավեցում և խոնավեցում։ Ես միշտ լվանում եմ մաշկս քնելուց առաջ»,-ասել է Պրիանկան։
Պրիանկան նշել է նաև, որ օգտագործում է մածուն ինչպես մաշկի, այնպես էլ մազերի խնամքի համար։
«Մազերիս համար կես բաժակ մածունին խառնում եմ 2 թեյի գդալ կիտրոնի հյութ և այն քսում եմ գլխամաշկիս և մազերիս։ Պահում եմ այն 30 րոպե և լվանում շամպունով»,-ասել է դերասանուհին։
Այս նույն դիմակը կարելի է քսել նաև դեմքի մաշկին՝ որպես խոնավեցնող միջոց։
1
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
2
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
3
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
4
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%
5
Ucom оценила экологические показатели своей деятельности



