Ադրբեջանցիները փողով զինվորներ գնելուց բացի, «հաղթանակներ» էլ են գնում (տեսանյութ)
ВИДЕОՏեսանյութի «հերոսները» Էրքեջն օկուպացնող ազերիներն են, որոնք այն ժամանակվա դեսանտներ են, և ժամանակակից ԱՀ (Ադրբեջանի հանրապետության) հատուկ նշանակության զորքերի կորիզը:
Այն, որ նրանք Էրքեջն օկուպացրել են ռուսական զորքերի անմիջական միջամտությամբ, փաստ է, դա գիտեն բոլորը, շատ լավ գիտեն նաև՝ իրենք, բայց ինչպես ասում են` իրենց էշի տեղ դրած, վանքի հավերն ուտում են:
Բայց տեսանյութով կիսվելուս նպատակը հայտնի փաստի ևս մեկ անգամ լուսաբանելը չէր:
Խնդրում եմ, դիտեք տեսանյութը, սկսած 1:17 և տեսեք, որ ադրբեջանական հատուկ պատրաստվածություն ունեցող զինվորը, Էրքեջն «ազատագրող» ղահրամանը, չի կարողանում օդում հավասարկշռել ու պահել զենքը, ամոթից խուսափելու համար հենում է գլխին, դա էլ չի օգնում:
Մի խոսքով մեկնաբանելու չի, դիտեք և դատեք ինքներդ: Եվ սա ժամանակակից Ադրբեջանի հատուկ նշանակության զորքերի նախահայրն է: Մի հին առած կա.«Կովը յաշի, հորթը քաշի», այսինքն՝ կովին նայիր և կարծիք կազմիր հորթի մասին: Իհարկե այս առածն այնքան էլ հարմար չէ մարդուն կամ մարդկանց բնորոշելու համար, բայց, երբ խոսքը վերաբերում է ադրբեջանցիներին, շատ տեղին մեջբերում է ստացվում:
Հ.Գ Որպես ամոթի զգացում, ադրբեջանցիները կարող էին չհրապարակել այս տեսանյութը, որովեհև.
ա. Էրքեջը չեն ազատագրել, օկուպացրել են, քանի որ Էրքեջը բուն հայկական տարածք էր:
բ.Էրքեջի օկուպացիան 90 տոկոսով իրականացրել են ռուսական զորքերը:
Այսինքն, ադրբեջանցիները փողով զինվորներ գնելուց բացի, հաղթանակներ էլ են գնում, եթե իհարկե կարելի է Էրքեջի օկուպացիան հաղթանակ անվանել: Վստահաբար կարող եմ ասել, որ չի կարելի: Դա հաղթանակ չի եղել, դա գողություն է եղել:
Գևորգ Գարդմանցի Գյուլումյան, Ֆեյսբուք:



